«Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խմբի ստեղծում» Հուշագրի կնքում
05.06.2017
18:30
Հունիսի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներքո «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խմբի»ստեղծման հուշագրի կնքումը:

Հուշագրին միացան «Օգնեմ»,  «ՖՈՆԴ 100», «Առողջության կամուրջ Արմենիա», «Եվրոպա Դոննա Արմենիա», «Հենարան» բարեգործական հիմնադրամները, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան և «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ-ն:

Միջոցառման բանախոսներն էին՝

Էդգար Գյանջումյան, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ

Տիգրան Բալոյան, «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հիմնադիր

Անահիտ Բարսեղյան, «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամի նախագահ

Նվարդ Քոչարյան, «Եվրոպա Դոննա Արմենիա» հիմնադրամի նախագահ

Սերգեյ Աբելյան, «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ

Հռիփսիմե Մարտիրոսյան, «Հենարան» բարեգործական հիմնադրամի նախագահ

Դավիթ Գևորգյան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ:

Հուշագրի կնքումով կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը համատեղ գործունեություն ծավալելու, ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտներում որակական բարելավում մտցնելու, համապատասխան գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, տարատեսակ իրազեկման երթեր և միջոցառումներ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ կազմակերպելու և ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր համատեղ իրականացնելու համար:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ