«Հայաստան-Թուրքիա թարգմանչական կամուրջ»
07.06.2017
15:00
Հունիսի 7-ին Մեդիա կենտրոնը Դիլիջանի «Դարավանդ» հյուրատանը անցկացրեց «Հայաստան-Թուրքիա թարգմանչական կամուրջ» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին՝

Բիրգյուլ Օղուզ (Թուրքիա)՝ Արձակագիր, անգլիական գրականության մասնագետ:

Արոն Աջի (ԱՄՆ)՝ Գրական թարգմանիչ, թարգմանության տեսաբան։  

Զավեն Բոյաջյան  (Հայաստան)՝ Գրական թարգմանիչ, խմբագիր։

Քննարկման բանախոսները ԱՄՆ-ից և Թուրքիայից Հայաստան են ժամանել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտեի կողմից անցկացվող գրական թարգմանիչների «Հա՛հ» սեմինարի շրջանակներում։ «Հա՛հ» մեկշաբաթյա սեմինարը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 1-7-ը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ