«Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ․ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծում»
02.06.2017
19:30
Հունիսի 2-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ․ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծում» թեմայով:

Բանավեճին մասնակցում էին ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը,«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Ինչպես հայտնի է վերջերս Արդարադատության նախարարությունը ՀՀ Կառավարությանը ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման նոր մարմնի ստեղծման վերաբերյալ նախաձեռնություն, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ:

Բանավեճի սկզբում Կարեն Զադոյանն ասաց, որ այդ առաջարկված նախագծում կան որոշակի համակարգային թերություններ:

«Առաջինը մոդելի ընտրության հարցն է, որը իրականում պետք է քննարկվեր հանրության հետ, նոր որոշվեր, սակայն դա չի քննարկվել: Երկրորդը՝ մոդելի ընտրության ժամանակ մենք պետք է հաշվի առնենք, որ հակակոռուպցիոն պայքարը կախված է  երեք հիմնասյուներից. կրթություն, կանխարգելում և պատժի անխուսափելիություն: Այս նախագծի փաթեթում պատժի անխուսափելիության հարցը լուծված չէ: Մարմնի կառավարման համակարգում ճիշտ մոդել չի ընտրված, միջազգային փորձով ապացուցված է, որ ամենաարդյունավետ մոդելը միանձնյա կառավարման մոդելն է»,-ասում է Զադոյանը:

Լենա Նազարյանն ասում է, որ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չունի:

«Կան իրավապահ մարմիններ, մասնավորապես ՀՔԾ-ն, որը պետք է բացահայտեր պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնյաների ապօրինի հարստացման դեպքերը: Այդ դեպքերը չեն բացահայտվում, իսկ Հետքում կան բացահայտված այդպիսի դեպքեր, երբ պաշտոնյաները հայտնվում են օֆշորային  սկանդալներում, բայց հետո այդ մարդիկ հայտնվում են Ազգային ժողովում»,-ասում է Նազարյանը:

Նա ընդգծում է, որ միևնույն ժամանակ իշխանությունը չի կարող կտրված լինել աշխարհից և կան եվրոպական գործընկերներ, միջազգային կազմակերպություններ, որոնք պարտադրում են, որ լինի կոռուպցիայի դեմ պայքար կամ ստեղծվեն մեղմացուցիչ գործիքներ, մեխանիզմներ, որոնք կլինեն ընդդիմության, քաղհասարակության ձեռքին կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

«Այս օրենքը ես դիտարկում եմ որպես այդպիսի գործիք, մեխանիզմ մանավանդ, որ լինելու է այդ ազդարարման համակարգը, ազդարարների ինստիտուտը, երբ մարդիկ կարող են անանուն ազդարարարել կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ և օգտագործել այս գործիքը դրա դեմ պայքարելու համար»,-ասում է Նազարյանը:

Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ ԹԻՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել նախագիծը բարեփոխելու համար:

«Մեր կազմակերպությունը ոչ թե առաջարկները անում է հիպոթետիկ, այլ իրականացրել  է «Հանրային ծառայության մասին» օրենքի ուսումնասիրություն և իրավակիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Անցկացրել ենք հետազոտություն հանրային ծառայողների շրջանում շահերի բախման վերաբերյալ և ամփոփել, որտեղ արձանագրել ենք, որ  հանրային աշխատողների մոտ շատ ցածր է ընկալումը, թե ինչ է շահերի բախումը: Մենք քարտեզարգրել ենք այդ ամբողջը և մեր լուծման  առաջարկները ներկայացրել և հիմա տեսնում ենք շատ լուծումներ իրացված»,-ասում է Տիգրանյանը և այս առումով դրական գնահատում ներկայացված նախագիծը:

Նա հավելում է, որ այս նախագծում շատ ավելի համապարփակ լուծում է տրվել և այս օրենքով շահերի բախումը տարածվում է շատ ավելի լայն սուբյեկտների շրջանակի վրա, քան ամրագրված էր «Հանրային ծառայության մասին» մասին օրենքով:

Սուրեն Քրմոյանն ասում է, որ կոռուպցիայի կանխարգելման նոր ինստիտուցիոնալ մարմին ունենալու պահանջը ձևավորվել է հասարակության կողմից: 

«Քաղհասարակության կողմից տարիներ շարունակ բարձրացվել է, որ անկախ մարմին է պետք: Հստակ գործընթացը սկսվել է 2015-ի սեպտեմբերից, երբ ստեղծեցինք  պետություն-քաղհասարակություն պլատֆորմը: Համատեղ մշակվեց երկու մոդելային առաջարկություն, հատուկ դրա համար աշխատանքային խումբ ստեղծվեց, որ մշակվեր այդ մոդելները: Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ մենք չենք քննարկել»,-հակադարձեց Քրմոյանը՝ անդրադառնալով մինչ այդ հնչած քննադատություններին:

Նա ընդգծեց, որ քվեարկության արդյունքով ընտրվել է կանխարգելիչ մոդելը, այլ ոչ թե ունիվերսալ մոդելը, քանի որ վերջինս ռիսկեր է պարունակում:

«Կանխարգելիչ մոդելով բարեփոխումները չեն ավարտվելու, իրավապահ մարմինների բլոկում շարունակելու ենք բարեփոխումներ իրականացնել...Մենք համատեղ քաղհասրակության հետ ապօրինի հարստացումը քրեականացրել ենք: Մենք ստեղծեցինք կանխարգելիչ մարմին, մենք գործիքակազմ ենք տրամադրում և փուլային եղանակով կանդրառնանք նաև իրավապահ մոդելին»,-հավելեց Քրմոյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:
«ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները»
04.10.2018
11:00
Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ