«Դպրոցների օպտիմալացման գործընթաց. բարեփոխո՞ւմ, թե՞ մտահոգիչ ռիսկեր»
02.06.2017
12:00
Հունիսի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Դպրոցների օպտիմալացման գործընթաց. բարեփոխո՞ւմ, թե՞ մտահոգիչ ռիսկեր» թեմայով:

Քննարկման բանախոսն էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Քննարկման սկզբում կրթության փորձագետը նշեց, որ ինքն ամենևին էլ դեմ չէ օպտիմալացման գործընթացին, և խնդիրը ոչ թէ օպտիմալացումն է, այլ դրա կազմակերպումը:

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ օպտիմալացումը չպետք է դառնա բիզնես մտածողության արդյունք, այն ավելի շատ սոցալական ուղղվածություն պետք է ունենա:

«Օպտիմալացումը պետք է լինի մեծ ծրագրի մի մասնիկը: Չեմ կարծում, որ պարզապես օպտիմալացում անելն արդյունավետ չէ: Ընդհանուր կրթական համակարգը պետք է դիտարկենք և տեսնենք, թե ինչպես պետք է անել օպտիմալացում: Մենք Հայաստանում անընդհատ դրվագային բարեփոխումներ ենք անում»,- նշում է Խաչատրյանը:

Վերջինիս կարծիքով դպրոցների օպտիմալացման գործընթացը պետք է շրջանցի գյուղական դպրոցները, իսկ խնայված գումարները ճիշտ կլինի ուղղորդել գյուղական դպրոցներին, որտեղ օգնության մեծ կարիք կա:

«Գյուղեր կան, որտեղ ուղղակի չես կարող փակել դպրոցները: Շիրակի մարզում ձմռանը ճանապարհները փակ են, կան գյուղեր լեռնային, որտեղ ճանապարհները վատ են: Եթե այդտեղ անգամ 3 աշակերտ կա, պետք է այդ դպրոցը պահել, նույնը սահմանամերձ գյուղերում:Միեւնույն ժամանակ, գյուղեր կան, որոնք վերջանում են ու անմիջապես մյուս գյուղն է սկսում, եւ եթե ճանապարհի խնդիր չկա, կարող են եւ այդ տեսակ գյուղերն էլ միավորվեն»,-ասում է փորձագետը:

Խաչատրյանը նկատեց նաև, որ դպրոցների օպտիմալացումը պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի այն հայտարարության համատեքստում, որ 2040թ. նպատակ կա Հայաստանի բնակչության թիվն ավելացնել:

«Եթե բնակչության թիվն հասնելու է 4 մլն, այդ դեպքում ինչու փակել դպրոցները: Մենք նման օրինակ ունենք մեր աչքի առաջ: Երեխաների պակասի պատճառով մանկապարտեզները փակեցին, իսկ երբ դրանք դարձան անվճար, բոլորը սկսեցին երեխաներին տանել այնտեղ, հիմա էլ տեղ չկա, պայմաններ չկան, երեխային մանկապարտեզ ընդունելն ավելի դժվար է դարձել, քանի Երևանի պետական համալսարան»,-նկատում է Խաչատրյանը:

Փորձագետը գտնում է, որ օպտիմալացման արդյունքում լավ ուսուցիչները գործազուրկ չպետք է դառնան և պետք է իրականացվի գիտելիքի ստուգում, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերածներին անհրաժեշտ է տեղավորել աշխատանքի:

Տեղեկացնենք, որ քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարություն:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ