«Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանում. մտահոգիչ պատկե՞ր, թե՞ արդյունավետ ռազմավարություն»
Մայիսի 31, 13:00

Մայիսի 31-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ  Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկում «Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանում. մտահոգիչ պատկե՞ր, թե՞ արդյունավետ ռազմավարություն» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին  ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման  կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:

Անդրադառնալով Հայստանում ծխախոտային կախվածության խնդիրներին ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը նախ նշեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է էականորն կրճատել ծխողների թիվը Հայաստանում: Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ դրան նպաստել են ծխախոտի տարածման սահմանափակմանն ուղղված միջոցառումները, որոնց թվին է պատկանում առցանց ԶԼՄ-ներում ծխախոտի գովազդի արգելումը:

«1990թ. պետակական վիճակագրությունը ցույց է տվել, որ 15 տարեկան և ավելի մեծ տարիքի ծխող տղամարդկանց թիվը կազմում էր 63%: Տասը տարի հետո նույն մեթոդով արված հետազոտությունները ցույց տվեցին, որ թիվը 10%-ով պակասել է»,-ասում է Պետրոսյանը, հավելելով, որ արդեն իսկ երիտասարդների մոտ միտում է նկատվում չծխելու:

Կարդալ ավելին։

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ