Մայիսի 30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Գնահատականներ Երևանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառի ապամոնտաժմանը» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին«Փինք Արմենիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, «Փինք Արմենիա» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ևԵրևանի ավագանու ԵԼՔ դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:
Օրեր առաջ Երևանի կենտրոնում տեղադրվել էր 3 գովազդային ցուցապաստառ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, որը ցուցադրվելուց երկու օր անց ապամոնտաժվեց Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ցուցապաստառները բավականին սուր քննադատաթյունների արժանացան նաև սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես բացահայտ քարոզչություն: