«Գնահատականներ Երևանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառների ապամոնտաժմանը»
30.05.2017
11:00
Մայիսի 30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Գնահատականներ Երևանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառի ապամոնտաժմանը» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին«Փինք Արմենիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, «Փինք Արմենիա» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ևԵրևանի ավագանու ԵԼՔ դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

Օրեր առաջ Երևանի կենտրոնում տեղադրվել էր 3 գովազդային ցուցապաստառ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, որը ցուցադրվելուց երկու օր անց ապամոնտաժվեց Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ցուցապաստառները բավականին սուր քննադատաթյունների արժանացան նաև սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես բացահայտ քարոզչություն:

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ցուցապաստառների ապամոնտաժմանը և որոշակի պարզաբանում ներկայացրել. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:

Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ  իրենք այդ ցուցապաստառներով փորձել են ցույց տալ, որ ԼԳԲՏ անձինք ամենուր են, բոլոր ոլորտներում:

«ԼԳԲՏ անձ կարող է լինել վարսավիր, պաշտոնյա, տաքսու վարորդ, ուղղակի այդ տեսանելիությունն էինք ուզում ցույց տալ: Մյուս պաստառը տրանս անձանց էր վերաբերում, քանի որ հատկապես նրանց նկատմամբ շատ է բռնությունը Հայաստանում: Երրորդ պաստառը զուտ մարդկանց երջանկությանն էր ուղղված, որ անկախ իրենց սոցիալական ստատուսից և ամեն ինչից, մարդիկ ուզում են երջանիկ լինել: Բայց այնպես ստացվեց, որ այդ երջանկության և հանդուրժողականության քարոզը համարվեց ապօրինի, համարվեց անիմաստ, ինչը արդեն խտրականություն է ու քաղաքապետարանի կողմից կամայականություն էր դա որևէ ձև որակավորելը ու առանց մեզ տեղյակ պահելու վահանակներից հեռացնելը»,-ասում է Հովսեփյանը:

Իրավաբան Հասմիկ Պետրոսյանն ասում է, որ «Փինք Արմենիա» ՀԿ-ն ունեցել է պայմանագիր գովազդային գործակալության հետ, որը բազում տարիների փորձ ունի արտաքին գովազդի ոլորտում:

«Մոտ 2-3 օր էր անցել, երբ քաղաքապետարանը գիտակցեց, որ թույլտվության դիմում չի եղել ու առանց մեզ տեղյակ պահելու ապամոնտաժեցին այդ պաստառները: Այստեղ խնդիրը այն է, որ եթե  նույնիսկ տեխնիկական կարգ է խախտվել, ապա դա քաղաքապետարանին իրավունք չէր վերապահում խախտել մեր իրավունքները, մեր խոսքի ազատության իրավունքը, ու մենք նաև խտրականության դրսևորում ենք այստեղ տեսնում»,-ասում է Պետրոսյանը:

Նա շեշտում է, որ քաղաքապետարանը պետք է ցույց տա արդյոք բոլոր դեպքերում է, երբ չի պահպանվել այդ թույլտվություն ստանալու կարգը, իրենք ապամոնտաժել են ցուցապաստառները:

«Այստեղ պարզ է, որ խնդիրը հենց բովանդակությունն է,  ոչ թե թույլտվության բացակայությունը կամ առկայությունը:  Մենք դիմել ենք քաղաքապետարան արդեն, որպեսզի պարզաբանեն թե պաշտոնական ինչ հիմքով են հեռացվել պաստառները, արդյոք կա պատշաճ իրավական պարզաբանում, իրավական հիմնավորում այս գործելաոճի համար: Մենք պատրաստվում ենք վիճարկել քաղաքապետարանի այս գործողությունը և որոշումը և իրավական ճանապարհով պայքարելու ենք, որպեսզի այդ պաստառները նորից հայտնվեն վահանակների վրա»,-ասում է Պետրոսյանը:

Տիգրան Ավինյանն էլ ասում է, որ իրենց համար առաջնային է ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ըստ որի մարդը բարձրագույն արժեք է անկախ իր մաշկի գույնից, կրոնական դավանանքից և սեռական կողմնորոշումից:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ ցուցապաստառները հանվել են, որովհետև մեր հասարակությունը դեռևս նման քննարկումներ շատ քիչ է ունեցել և պատրաստ չէ նման պաստառներ տեսնել քաղաքում: Մարդիկ հիմնականում խառնում են հանդուրժողականության քարոզը պրոպագանդայի հետ: Առհասարակ մենք չենք կարողանում ընկալել հանդուրժողականություն բառի իմաստը, որը չի նշանակում սեր, հանդուրժողականություն նշանակում է  իրար իրավունքներ հարգելը, որը մենք ուղղակի պարտավոր ենք անել, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս: Այս առումով հասարակության մեջ այս քննարկումները նույնպես անհրաժեշտ են»,-հավելեց Ավինյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ