«Փաստաբանների պալատի գործունեության վիճարկումը. կա՞ արդյոք անհրաժեշտություն ստեղծելու փաստաբանների նոր միություն»
Մայիսի 26, 11:00

Մայիսի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Փաստաբանների պալատի գործունեության վիճարկումը.  կա՞ արդյոք անհրաժեշտություն ստեղծելու փաստաբանների նոր միություն» թեմայով: Քննարկման բանախոսներն էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և Հովհաննես Չամսարյանը: Քննարկման սկզբում փաստաբանները նշեցին, որ ՀՀ փաստաբանների պալատի հասցեին իրենց քննադատությունները ոչ թե անձնական բնույթ են կրում, այլ վեր են հանում համակարգային խնդիրներ, որոնք առկա են պալատի աշխատանքներում: Նշվող ամենամեծ խնդիրը, ըստ փաստաբանների, պալատի կառավարման գործում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների բացակայությունն է, որի արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահն և խորհուրդը կամայական ու չհիմնավորված որոշումներ է կայացնում պալատի ղեկավարության տեսակետները չկիսող փաստաբանների նկատմամբ:

Կարդալ ավելին։

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ