«Փաստաբանների պալատի գործունեության վիճարկումը. կա՞ արդյոք անհրաժեշտություն ստեղծելու փաստաբանների նոր միություն»
26.05.2017
11:00
Մայիսի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Փաստաբանների պալատի գործունեության վիճարկումը. կա՞ արդյոք անհրաժեշտություն ստեղծելու փաստաբանների նոր միություն» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և Հովհաննես Չամսարյանը: Քննարկման սկզբում փաստաբանները նշեցին, որ ՀՀ փաստաբանների պալատի հասցեին իրենց քննադատությունները ոչ թե անձնական բնույթ են կրում, այլ վեր են հանում համակարգային խնդիրներ, որոնք առկա են պալատի աշխատանքներում: Նշվող ամենամեծ խնդիրը, ըստ փաստաբանների, պալատի կառավարման գործում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների բացակայությունն է, որի արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահն և խորհուրդը կամայական ու չհիմնավորված որոշումներ է կայացնում պալատի ղեկավարության տեսակետները չկիսող փաստաբանների նկատմամբ:

«Պալատի նախագահը չունի որևէ մարմին, որը կարող է իրեն հակառակվել: Խորհուրդն էլ դա չի կարող անել: Այդ հիմնարկի ապագան չեմ տեսնում: Ով էլ լինի պալատի նախագահ, նույնն է լինելու, այսինքն՝ պարարտ հող է ստեղծված մի անձի սեփական բարդույթներն իրացնելու համար: Անձերի փոփոխությունը որևէ արդյունք չի տալու»,- նշեց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ իր դեմ կիրառված կարգապահական տույժով ՀՀ փաստաբանների պալատի նախագահը փորձում է իրեն պատժել իր գործունեության ու քննադատության համար:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին հարկ համարեց շեշտել, որ իրենք Փաստաբանների պալատի ու նրա ղեկավարության հետ անձնական որևէ խնդիր չունեն: Սակայն իրենց քննադատությանն ի պատասխան պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անընդհատ նշում է, որ  անձնական խնդիրներ են լուծում:

«Ամեն ինչ սկսվեց Արա Զոհրաբյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելուց հետո, երբ մենք դեմ արտահայտվեցինք հաստիքացուցակի ուռճացմանը: Մենք պատկերացում էլ չունեինք, որ պալատում աշխատանքի էին ընդունվելու Արա Զոհրաբյանի ու նրա կնոջ ազգականներն ու բարեկամները: Մեր «դեմ» քվեարկությունը ընդունվեց անձնական վիրավորանք»,- նկատեց Վարոսյանը՝ հավելելով, որ կոնֆլիկտի կուլմինացիան դարձավ փաստաբանության նոր օրենքի քննարկման ժամանակ իրենց կողմից հնչեցված առաջարկը:

«Ես առաջարկ եմ արել առ այն, որ չի կարող խորհրդի անդամը միաժամանակ հնարավորություն ունենա պալատում որևէ պաշտոն զբաղեցնելու: Սա վերջի կաթիլն էր, որից հետո սկսվեց քարկոծումը»,- նշեց Վարոսյանը:

Հովհաննես Չամսարյանը, անդրադառնալով թեմային, որպես կարևոր խնդիր նույնպես նշեց պալատի կառավարման մեջ հակակշիռների և զսպման մեխանիզմների բացակայությունը: Փաստաբանի կարծիքով՝ այդ պատճառով է, որ այն փաստաբանները, որոնք քննադատում են պալատի գործունեությունը, այդ կառույցի ներսում չեն կարողանում հավուր պատշաճի իրենց իրավունքները պաշտպանել:

«Ես նկատեցի, որ նախկին խորհրդում կան փաստաբաններ, որոնք արդարացիորեն բարձրացնում են առողջ քննարկման ենթակա հարցեր։ Եվ տեսա, որ երբ փաստաբանները հարցեր են բարձրացնում, որոնք տարբերվում են պալատի նախագահի կարծիքից, հետապնդումների են ենթարկվում։ Շատ փաստաբաններ անտարբերություն են ցուցաբերում, դա իրենց խնդիրն է»,- նշեց Չամսարյանը:

Նոր փաստաբանական միություն կամ արմատական ռեֆորմ:

Բանախոսները ելքեր են առաջարկում, թե ինչպես կարելի է մատնանշված թերությունները վերացնել և առողջացնել պալատի գործունեությունը: Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ պետք է վերադառնալ 1998 թ. իրավիճակին, երբ Փաստաբանների պալատ չկար, այլ գործում էին մի քանի փաստաբանական միություններ: Հենց այդ ժամանակաշրջանն էլ Աթանեսյանը համարում է Հայաստանում փաստաբանության զարթոնքը: Մյուս տարբերակով փաստաբանն առաջարկում է պալատը կատարելապես ձևափոխել:

«Եթե մենք որպես օրինակ վերցրել ենք ֆրանսիական մոդելը, ապա այդ մոդելը պետք է վերցնել մինչև վերջ: Այնտեղ գոյություն չունեն նման լիազորություններով օժտված նախագահ կամ խորհուրդ: Նախագահը պարզապես ներկայացուցչական պաշտոն է: Կարգապահական վարույթները քննվում են փաստաբանական դատարանների կողմից: Պետք է ամբողջությամբ պալատը վերափոխվի ու այդ միահեծան իշխանությունը վերանա կամ էլ պետք է ավելի հեշտ ճանապարհով գնալ և վերադառնալ 1998թ. օրենքին, երբ 50 կամ ավելի փաստաբան կարող էին ստեղծել իրենց միությունը»,- նշեց Աթանեսյանը:

Երվանդ Վարոսյանը բարեփոխումների երկու ելք առաջարկեց, որոնց միջոցով հնարավոր կլինի առողջացնել մթնոլորտն ու Փաստաբանների պալատի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել.

«Առաջնային՝ պետք է շեշտակի փոփոխության ենթարկվի Փաստաբանների պալատի կառավարման մոդելը: Այսինքն՝ Փաստաբանների պալատի նախագահն ու խորհուրդը պետք է իրարից վերջնականապես տարանջատվեն: Սերտաճած վիճակը որեւէ լավ բանի չի հանգեցնելու: Երկրորդը նոր պալատներ ստեղծելն է, իհարկե որոշակի ցենզով, որոշակի տարբերություն նրանց մեջ պետք է լինի, դպրոցի հարցը պետք է կարգավորվի և այլն»,- եզրափակեց Վարոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ