«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համաժողովի ամփոփում
26.05.2017
12:00
Մայիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված «Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համաժողովի ամփոփմանը:

Ասուլիսին մասնակցում էին Եվրոպական երիտասարդական պառլամենտ  Հայաստանի նախագահ Արման Գասպարյանը, Համաժողովի գլխավոր կազմակերպիչ Թալին Սաղդասարյանը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման մասնագետ Արթուր Փոքրիկյանը:

Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ մայիսի 20-ից 24-ին արդեն երկրորդ տարին շարունակ կայացավ«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» համահայկական ուսանողական համաժողովը` «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում:

Համաժողովը համախմբել էր շուրջ 120 ուսանողի Երևանի և ՀՀ մարզերի բուհերից:

Թալին Սաղդասարյանն ասում է, որ առաջին օրը կազմվել են 12 թիմեր և թիմերում քննարկվել են 12 առանձին թեմաներ:

«Թեմաները հիմնականում ուղղված են եղել գյուղական համայնքներում ֆինանսական կրթմանը: Ամեն հանձնաժողով առաջարկում էր ինչ-որ բանաձև կամ լուծում, վերջում այդ առաջարկները քննարկվել են համաժողովի բոլոր մասնակիցների կողմից, որոշները անցել են, որոշները՝ ոչ: Թեմա ունեինք վարկերի հետ կապված, թե ինչպես անեն, որ գյուղական համայնքներում վարկեր վերցնեն, որ վարկն է ճիշտ, որ իրենք վերցնեն, որը՝ ոչ»,-ասում է Սաղդասարյանը:

Համաժողովին մասնակցում էին ուսանողներ Երևանից, Գավառից, Իջևանից, Գյումրիից և Վանաձորից:

Արթուր Փոքրիկյանն ասում է, որ Կենտրոնական բանկում դեռ 2007-ից սկսած իրականցնում են ֆինանսական կրթմանն ուղված ծրագրեր:

«Շատ կարևոր է ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը ֆինանսական ոլորտում, և ըստ ֆինանսական կրթման ազգային ռազմավարության, մենք մի շարք ծրագրեր ենք իրականցնում: Մեր թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքների բնակչությունը, կանայք, այն մարդիկ, ովքեր ֆինանսական կրթման կարիք ունեն»,-նշեց Փոքրիկյանը:

Նա ընդգծում է, որ այս ծրագիրը երկու նպատակ ունի: Առաջինը համաժողովի բոլոր մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ իրենց անձնական ֆինանսները կառավարելու համար:

«Երկրորդ խոշոր նպատակը այն է, որ քանի որ գյուղական համայնքները հաճախ են առնչվում ֆինանսական ծառայությունների հետ, և մենք իրականացնում ենք սեմինարներ, վարքագծային հետազոտություն, որի արդյունքում տարբեր ֆինանսական կրթման մոդելներ ենք մշակում ու բացահայտում խնդիրներ, ապա այդ խնդիրները քննարկել հենց երիտասարդների հետ: Այս համաժողովին այդ բացահայտված խնդրներըքննարկելով  12 թիմերի հետ՝ ստացել ենք տարբեր առաջարկներ և լուծումներ: Առաջարկված տարբերակները պետք է վերանայվեն, քննարկվեն, ուսումնասիրվեն, և որը կկարողանանք իրականացնել, կփորձենք արդեն ռեսուրսներ կենտրոնացնել այդ ծրագրերին՝ ռեալիզացնելու համար»,-ասաց Փոքրիկյանը:

Արման Գասպարյանն էլ նշեց, որ երիտասարդների հետաքրքրվածությունը ու ակտիվությունը բավականին մեծ էր համաժողովին:

«Ի տարբերություն Երևանի՝ մարզերում մի փոքր պատկերը այլ էր, տեղեկատվության զգալի պակաս կար: Մենք փորձեցինք կապ հաստատել մարզային համալսարանների հետ ու տեղեկացնել, որ ուսանողները հնարավորինս շատ մասնակցեն և գրեթե բոլոր համալսարաններից մասնակցության թիվը մեր պահանջածից ու ակնկալածից շատ էր: Դա պարզ և դրական պատկեր էր, որ եթե հնարավորություն ես տալիս մասնակցելու, երիատասարդները մեծ ցանկություն ունեն հավելյալ կրթություն  ստանալու, ոլորտային կրություն ստանալու և հասարակությանը ինտեգրվելու համար»,-հավելեց Գասպարյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ