«Ընտրողների անձնական տվյալների հրապարակման խնդիրը. օրենսդրական կարգավորումներն ու անհրաժեշտ քայլերը»
24.05.2017
11:00
Ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից օրենսդրական կարգավորման հետ հակասություն է ստեղծում․ այս մասին մայիսի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ասացՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը:

«Ընտրողների անձնական տվյալների հրապարակման խնդիրըօրենսդրական կարգավորումներն ու անհրաժեշտ քայլերը» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Տաթևիկ Թոխյանն ասում է, որ ՄԻՊ էր դիմել մի քաղաքացի և մտահոգություն հայտնել բողոքով, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրացուցակները հրապարկվել էին ԿԸՀ-ի կողմից, այնտեղ հրապարակվել էին նաև քաղաքացիների անձնագրային տվյալները:

«Քաղաքացին բարձրացնում էր ընտրացուցակներում անձնագրային տվյլաների հրապարակման  իրավաչափության հարցը:  Բողոքը ստանալուց հետո սկսվեց վարչական  վարույթը, որի շրջանակում մենք պարզաբանումներ պահանջեցինք ԿԸՀ-ից»,-ասաց Թոխյանը:

Ի պատասխան՝ ԿԸՀ-ից պարզաբանել են, որ իրավաչափ է այդ հրապարակումը, որովհետև Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների  ստորագրված ցուցակները պետք է հրապակվեն եռօրյա ժամկետում:

«Քանի որ այդ ժամկետը սեղմ է, այդ ամենի արդյունքում ցուցակներում առկա սյունակները ամբողջությմաբ հրապարկվել են ու ԿԸՀ-ն որպես ԸՕ-ն կիրառող մարմին իր դիրքորոշումն է հայտնել, որ դա իրավաչափ է»,-նշում է Թոխյանը:

Նշենք նաև, որ այս հարցի հետ կապված Արդարադատության նախարարության անձական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջ էր ներկայացրել ԿԸՀ-ին եռօրյա ժամկետում հանել համացանցից ընտրացուցակներում 4000 ընտրողների անձնագրային տվյալները, որպեսզի դրանք հասանելի չլինեն երրորդ անձանց համար: Անձական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարել էր, որ անձնագրային տվյալների հրապարկումը հակասում է Անաձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին:

«Մեր կողմից նաև վկայակոչվել է Ընտրական օրենսգրքի դրույթները, որով հստակ սահմանված է, որ այդ հրապարակված ընտրացուցակները պիտի պարունակեն ընտրողի անուն ազգանուն, հաշվառման հասցե և ստորագրություն: Այդ թվարկված տվյալների մեջ առկա չեն անձնագրային տվյալները, հետևաբար անձնագրային տվյալների հրապարկումը օրենքը չի պահանաջում  և դրանով հադերձ դրանք հրապարկելը դիտվում է ոչ իրավաչափ»,-հավելեց Թոխյանը:

Սամվել Մարտիրոսյանը ընգծեց, որ խնդիրը շատ ավելի լայն է:

«Մի կողմից կա ժողովրդավարության պահանջը, որպեսզի վերահսկողություն լինի ընտրացուցակների հետ կապված, մյուս կողմից փաստացի արդեն տարիներ շարունակ մեզ բոլորիս համար անձնական տվյալները բաց և հասանել են ԿԸՀ կայքում, ինչպես նաև Ոստիկանությունում»,-ասում է Մարտիորսյանը:

Նա նշում է, որ ավելի վտանգավոր է ու վատ ընտրողների ստորագրության հրապարկումը, քան անձնագրային տվյալների հրապարակումը:

«Վերջիվերջո այդ 4000 հոգին կարող են գնալ այդ անձնագրերը փոխել, իմանալով որ իրենց  իրավուքնեը խախտվել  են և իրենց տվյալների արտահոսք է եղել: Ի դեպ սա էլ է խնդիր, որ այդ 4000 հոգին չգիտեն, իրենց չի ծանուցվել, որ իրենց անձնական տվյալների արտահոսք է եղել: Մինչդեռ օրենքը պահանջում է անհապաղ ծանուցում»,-ասում է Մարտիրոսյանը:

Վերդառնալով ստորագրությունների հրապարակմանը՝ Մարտիսրոյանը նշում է, որ վերջինս նաև մարդու ձեռագիրն է բացահայտում ու այդ ամենը միասին վերցնելով հնարավորություն է  ընձեռում տարբեր տիպի կրիմինալ խմբերի համար անձը կեղծելու մեքենայություններ անել:

«Կա մարդու տարթիվը, գրանցման վայրը, թե ում հետ է նա բնակվում, ստորագրությունը ու էլ բան չի մնում կեղծել անձին տարբեր գործարքների համար: Ես հասկանում եմ,  որ այստեղ բալանս է պետք գտնել, ուստի ես կառաջարկեի, որ ստորագրությունը լղոզված տարբերակով ընտրացուցակներում հրապարակվեր»,-ասում է Մարտիրոսյանը

Դանիել Իոաննիսյան  էլ հիշեցնում է , որ «4+4+4» ձևաչափի  քննարկումների ժամանակ որոշ հասարակական կազմակերպություններ հենց շեշտը դնում էին նրա վրա, որ տորագրությունը պետք երևա:

«Դա հենց առանձին քննարկման ենթակետ էր և պահանաջներից մեկը այն էր, որ պետք է երևա ստորագրությունը: Ես անձամբ չեմ կարծում, որ ստորագրության երևալը շատ մեծ նշանակություն ունի և կանխարգելիչ բնույթ ունի: Եթե ստորագրությունը լղոզվի կամ ընդամենը երևա, որ այդտեղ ստորագրություն կա ու միայն  կասկածի դեպքում հնարավոր լինի դիտորդական կազմակերպությունների համար գնալ ԿԸՀ ու տեսնել, թե այդ ստորագրությունը ինչ տեսք ունի, ապա սա իհարկե բավականին բավարար մեխանիզմ է ապահավելու համար ընտրակեղծիքի կանխարգելումը»,-ասաց Իոաննիսյանը:

Անձնագրային տվյալների հրապարակումը, Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից օրենքին չտիրապետելու արդյունք է, որովհետև Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրողների ցուցակներում պետք է լինի անձանգրային տվյալների սյունակը, բայց այդ սյունակը լրացվում է, եթե չկա էլեկտրոնային գրացնման սարք և եթե ընտրողը գրանցվում է առանց էլեկտրոնային սարքի՝ անսարքության կամ այլ պատճառներով:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ