Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Դիտորդների գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն էին Դանիել Իոաննիսյանը («Անկախ դիտորդ» նախաձեռնություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ), Արթուր Սաքունցը («Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար) և Տիգրան Եգորյանը («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ):
Ասուլիսի ընթացքում դիտորդները ամփոփեցին մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40, 99 տոկոսը: Ընտրություններին առաջադրված երեք քաղաքական ուժերից ՀՀԿ-ն ստացել է ձայների 71,25 տոկոսը, ԵԼՔ դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոսը: