«Դիտորդների գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին»
15.05.2017
13:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Դիտորդների գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին Դանիել Իոաննիսյանը («Անկախ դիտորդ» նախաձեռնություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ), Արթուր Սաքունցը («Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար) և Տիգրան Եգորյանը («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ):

Ասուլիսի ընթացքում դիտորդները ամփոփեցին մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40, 99 տոկոսը: Ընտրություններին առաջադրված երեք քաղաքական ուժերից ՀՀԿ-ն ստացել է ձայների 71,25 տոկոսը, ԵԼՔ դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոսը:

Ասուլիսին Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունները չեն կայացել ընտրողների ազատ կամարտահայտության միջավայրում:

«Մենք գործ ունենք ընդամենը քվեարկության հետ, որոնք մեխանիկական թվեր են: Իշխանությունն ուղերձ հղեց հասարակությանը՝ հույս չունենաք, որ ընտրության միջոցով կարող եք հասնել փոփոխությունների»:

Անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին՝ Սաքունցը ընդգծեց. «Իրավապահները խախտումներ բացահայտողների նկատմամբ շատ խիստ էին, մինչդեռ խախտումներ անողներին հաճախ հրապարակավ պաշտպանության տակ էին վերցնում»:

Նրա խոսքով է ընտրատեղամասերի առնվազն 35 տոկոսում արձանագրվել է, երբ հանձնաժողովի նախագահը կամ վստահված անձը կամ ֆեյք դիտորդը, որը հանդես է գալիս վստահված անձի կարգավիճակով, բացակա ընտրողներին տեղամաս բերելով են զբաղված եղել:

Սաքունցը դատապարտեց նաև գրանցված բռնությունները. «Խայտառակ գործողություններ իրականացվեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ: Եվ ականատես եղան իրավապահ մարմինների անգործությանը»:

Նրա գնահատմամբ՝ ավագանու ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից մեկ քայլ հետ էին խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած:

Տիգրան Եգորյանը նշեց, որ ընտրական գործընթացների արդյունքում ձևավորվել է մի ճակատ և ճակատի մի կողմում բոլոր նրանք են, որոնք ցանկանում են պայքարել ժողովրդավարական արժեքների, ազատության, անկախության համար, մյուս կողմում նրանք են, որ ցանկանում են այդ ժողովրդի իշխանությունը յուրացնել:

«Եվ յուրացրել են, ու այս գործընթացներում ընդամենը պահպանում են այդ իշխանությունը՝ օգտագործելով վարչական գործիքները»:

Այն հարցին՝ համարո՞ւմ եք, որ 71.25 տոկոսը ՀՀԿ-ի հաղթանակն էր, պարոն Եգորյանը պատասխանեց. «Այն ամենը, ինչ մենք ներկայացնում ենք, այն փաստերն են, որ ցույց են տալիս, որ ոչ, դա նրանց ստացած ձայները չեն, և այստեղ չի գործում այն տրամաբանությունը, որ եթե Ա –ին կամ Բ-ին կաշառք են տվել ու եկել քվեարկել են ՀՀԿ-ին, ուրեմն իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին: Այստեղ կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումն է, որի երաշխիք սկզբունք է նաև քվեարկության գաղտնիությունը, և այս կարևորագույն սահմանադրական սկզբունքները պետությունը ձախողել է պաշտպանել: Մինչդեռ դա պետության դրական պարտավորությունն է»:

Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ ձայների հաշվարկի ժամանակ շատ լուրջ խախտումներ են եղել, փորձ է եղել «Ելքի» 23 քվեաթերթիկներ տրցակով դնել ՀՀԿ-ի ձայների վրա, մեկ այլ ընտրատեղամասում եղել է թվանկարչություն, առանց հաշվարկ անելու թվեր են հայտարարել:

Նա ընդգծեց, որ ընտրության ժամանակ միայն ՀՀԿ-ի անվան առաջ նշում անելը չի նշանակում, որ ընտրել են այդ կուսակցությանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ