«Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում»
12.05.2017
12:00
Մայիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ԵԼՔ դաշինքի՝ 15.000 դրամների սոցիալական աջակցության նախաձեռնության շուրջ «Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին ԵԼՔ դաշինքը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ելք դաշինքը մայիսի 8-ին հայտարարությամբ է հանդես եկել, որով խոստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում այն քաղաքացիները որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից, Ելք դաշինքի հաղթանակի դեպքում, համայնքային բյուջեյից կստանան 15000 դրամ սոցիալական աջակցություն:

Սույն առաջարկությունը մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, որտեղ առաջարկությունը քննադատողները նշում են, որ այդ առաջարկը մի կողմից ընտրակաշառքի խոստում է, մյուս կողմից՝ ընտրակաշառքը լեգիտիամցնելուն ուղղված քայլ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմնազուրկ է համարում հնչեցվող քննադատությունը, քանի որ ըստ փաստաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընտրակաշառքի մասին հայտարարություն կարող էր դիտարկվել միայն այն դեպքում, եթեառկա են սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, օբյեկտիվ կողմը:

«Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում գրված կետերը, որոնց համաձայն արարքը կարող է համարվել ընտրակաշառք. առաջին` մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որևէ մեկի դեմ քվեարկելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուց հրաժարվել հարկադրելը: Եթե այս չորս օբյեկտիվ կողմի հատկանիշները չեն արտահայտում սուբյեկտիվ կողմի արարքին, հետևաբար, չկա այդ բառի սահմանումը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր հատկանիշի տակ են մեր հարգարժան իրավաբանները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համադրում: Դա  համարվում է ոչ թե ընտրակաշառք, այլ նախընտրական խոստում»,- մասնավորապես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հակադարձելով Նիկոլայ Բաղդասրայնի հիմնավորումներին, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է փողի դիմաց իրեն ընտրելը:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես տասնհինգ հազարը կտամ, եթե ինձ ընտրեք: Նա այդ փողը ցանկացած դեպքում չի տալու, այլ միայն եթե հաղթի ընտրություններում: Ամենակարևոր խնդիրն ինձ համար այստեղ այն է, որ Ընտրական օրենսգրքի այս փաստերը հաշվի առնելով ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է արվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարելու, իրականում սա փողի դիմաց ընտրություն է: Քաղաքացուն նա ասում է` եթե ես ընտրվեմ, եթե դու ինձ ձայն տաս, դու հնարավորություն ունես 15 հազար դրամ ստանալու»:

Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում եք հանցագործության մեջ, նախ պետք է ապացուցել այդ հանցագործությունը.

«Խնդիրը, որը բարձրացրել եք իրավական կոնտեքստ ունի՞,  եթե ասում եք ընտրակաշառքի խոստում է, իրավական կոնտեքստ կա՞, թե ոչ :  Ես որպես իրավաբան՝ ձեզ ասում եմ, որպեսզի այդ տվյալ հարցարդումը տեղի ունենա , պետք է լինի հանցակազմի տարրերից կոնկրետ օբյեկտիվ կողմը, ես թվարկեցի օբյեկտիվ կողմի բոլոր հատկանիշները,  որը ընդգրկված է քրեական օրենսգրքի 154 հոդվածում, այդ բառը համարվում է հանցագործություն, եթե Դուք չեք կարողանում ապացուցել դա վիրավորանք է»,- նշեց փաստաբանը:

Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառք չվերցնելու դիմաց խոստացված գումարը չի կարող համարվել սոցիալական աջակցություն, քանի որ հատկացվելու է ոչ թե կարիքավորներին, այլ բոլոր նրանց ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից,իսկ այդ մարդկանց թվում կարող են շատ ապահոված քաղաքացիներ լինեն:

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ սա գործուն մեխանիզմ է ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, քանի որ ներկայումս այլ տարբերակ չկա կամ չի առաջարկվում:

Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ, իրականում Ելքը այս քայլը պայքար չէ ընտրակաշառքի դեմ:

«Ընտրակաշառքի դեմ պայքարում կատարած բազմաթիվ աշխատանքներ փորձում են ջուրը գցել, երբ հայտարարվում է, որ ընտրությունը լեգիտիմ է, քաղաքացին փող է վերցրել, ընտրել է և խրախուսում է քաղաքացու՝ փողի դիմաց ընտրելը»,- ասում է Գրիգորյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ