Քննարկում. «Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական խնդիրներն ու պետության անելիքները»
06.05.2017
13:00
Գյուղատնտեսական շրջանի բացմանը զուգահեռ ոլորտի խնդիրներն իրենց զգացնել են տալիս նաեւ Հայաստանի բարձրադիր Գեղարքունիքի մարզում:

Բացի ոռոգման, հակարկտային արդիական կայանների ներդրման անհրաժեշտությունից, սուբսիդավորումից եւ անմշակ հողերի խնդիրներից, մարզի փոքր եւ մեծ ֆերմերային տնտեություններն իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացման, որակյալ խորհրդտավության եւ ցածր տոկոսներով վարկային միջոցների կարիք ունեն:

«Մարտունիում կոնկրետ կան մի քանի հարյուր հեկտար անմշակ հողեր, որոնք ոռոգման համակարգերի բացակայության պատճառով չեն մշակվում: Բացի այդ մեզ տրամադրվել է գյուղտեխնիկա, սակայն դրա հետ չի տրամադրվել մշակման սարքավորումներ՝ գութան, ցանք իրականացնելու սարքավորումներ: Այդ գյուղտեխնիկան այժմ, երբ սկսել է գյուղատնտեսական ակտիվ շրջանը, անպիտան է, քանի որ չի կարող դուրս գալ աշխատանքի եւ մնացել է անգարներում կայանված վիճակում», - ներկայացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Պաշտոնյան միեւնույն ժամանակ նշեց, որ եթե Մարտունու շրջանին վերաբերող որոշ խնդիրներ կառավարությունը չի օգնում լուծել, ապա ամեն ինչ անում են դրանք սեփական ուժերով լուծելու համար: «Մինչև 55 տարեկան դառնալս ոչ մի անգամ մուրացողի տպավորություն չեմ թողել և միշտ իմ սեփական ուժերի վրա հենվելով՝ բավականին հաջողակ բիզնեսմեն եմ եղել, բայց երբ դարձա քաղաքապետ, սկսեցի մուրալ, սկսեցի խնդրել՝ տվեք, տվեք էս անենք, էն անենք», - նշեց նա:

Հենց այս խնդիրներն էլ մանրամասն քննարկման առարկա դարձան մայիսի 6-ին «Մեդիա կենտրոնի» «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ Մարտունի քաղաքում կազմակերպած «Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական խնդիրներն ու պետության անելիքները» թեմայով քննարկմանը:

Քննարկմանը բացի Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանից մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի գյուղատնտեսերներ եւ թեմայով հետաքրքրված Մարտունու բնակիչներ: 

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նշեց, որ լիզինգով Հայաստանի տարբեր մարզերին համաֆինանսավորման կարգով գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտունիում ծագած խնդիրը նա բացատրեց կառավարության համապատասխան Ծրագերի իրականացման գրասենյակի վերակազմավորման գործընթացով: «Այս գործընթացը շուտով կավարտվի: Այն համայնքները, որոնք պատրաստ են մասնակցել կառավարության հայտարարած բավականին մատչելի լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրին, ապա խնդիրներ չեն ունենա», - ասաց նա: 

Նա հավելեց, որ ոռոգման համակարգի խնդիրների հետ կապված հարցերը կփոխանցի կառավարություն, որպեսզի փորձեն դրանց լուծուներ գտնել: Միեւնույն ժամանակ փոխնախարարը հավելեց, որ կառավարությունը թեպետ այս տարի գյուղացիներին տրամադրել է սուբսիդավորված գներով պարարտանյութ եւ դիզելային վառելիք, սակայն մյուս տարվանից նախատեսում է հրաժարվել այդ ծրագրից եւ առաջացած գումարներն ուղղել այլ ծրագրերի, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել գյուղանտնտեսության ոլորտում արդյունավետությունը:

Սուբսիդիաների տրամադրումից հրաժարվելու մասին կառավարության մտադրությունը հարցեր առաջացրեց քննարկման մասնակիցների շրջանում: «Ես գյուղատնտես եմ, հազիվ կարողանում եմ ձեռք բերել սուբսիդավորված գներով պարարտանյութ: Եթե մյուս տարի սուբսիդիան հանվի, ես ինչպես պետք է բարձր գներով ձեռք բերեմ պարարտանյութ», - հարց ուղղեց փոխնախարարին քննարկման մասնակիցներից մեկը:

Աշոտ Հարությունյանի պատասխանից հասկացվեց, որ սուբուսիդիայի շնորհիվ պարարտանյութի գինը գյուղացիների համար էական փոփոխություն չի կրում:

«Մեկ պարկ ազոտական պարարտանյութի մեջ պետական սուբսիադիայի չափաբաժինը շուրջ հազար դրամ է: Սա հող մշակողին մեծ օգուտ չէ, սակայն երբ մենք հաշվարկում ենք, ապա հանրապետության մասշտաբով բավականին մեծ փողեր են ծախսվում պետության կողմից, իսկ գյուղոլորտի արդյունավետության էական աճ չի գրանցվում: Մյուս կողմից, երբ մենք հրաժարվենք այս ծրագրից, բացելու ենք շուկան եւ պարարտանյութ շատ ներկրողների հաշվին գները շուկայի կանոններով կարգավորվելու եւ նվազելու են: Իսկ այդ փողերի տնտեսման հաշվին պետք է իրականացնել այլ ծարգրեր, որոնք կունենան ավելի բարձր արդյունավետություն: Ես հորդորում եմ գուղատնտեսներին, եթե ունեն ծրագրեր, ապա դիմեք կառավարությանը, մարզպետարանին, ներկայացրեք դրանք, որպեսզի կարողանանք առաջացած լրացուցիչ միջոցներով դրանք կյանքի կոչել», - ասաց նա:

Քննարկման մասնակիցները նաեւ բարձրացրեցին պետության աջակցությամբ գյուղացիների հետ մշտական խորհրդատվության անցկացման անհրաժեշտությունը: «Մարտունիում ավանդաբար մշակում են կարտոֆիլ եւ կաղամբ: Գեղարքունիքի մարզի այլ հատվածներում նաեւ հացահատիկ: Գուցե արժի փոխել, միշտ նույն կուլտուրաները չմշակել, նորերը բերել եւ նոր տեխնոլոգիաներով, որպեսզի ավելի բարձր արդյունավետություն լինի», - հարց բարձրացրեցին մասնակիցները: Նրանք նաեւ առաջարկեցին Մարտու շրջանում հիմնել շաքարի ճակնդեղի մշակում եւ շաքարավազի արտադրության գործարան:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ