«Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ արդյոք զինված ուժերի մարտունակության բարձրացմանը»
05.05.2017
19:30
Մայիսի 5-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ ««Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ արդյոք զինված ուժերի մարտունակության բարձրացմանը» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըիրավապաշպան Զառա ՀովհաննիսյանըՊաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանըև Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալիկ Ավետիսյանը։

Բանավեճի  սկզբում Արթուր Սաքունցն ասաց, որ որևիցե կերպ չի ներկայացվել, թե ինչով է պայմանավորված «Ազգ-բանակ» հայեցակարգի առաջադրումը։

«Պատերազմական ամենաթունդ ժամանակահատվածում, հրադադարից հետո մոտ 22 տարի առանց «Ազգ-բանակ» կոնցեպտի գոյություն են ունեցել զինված ուժերը, պաշտպանական համակարգ է ստեղծվել,  որը գնահատվում էր տարածաշրջանում ամենամարտունակը, բայց հիմա նոր նախարարը եկավ ու ասեց, որ մինչև հիմա ինչ արվել է, չի արվել, նոր կոնցեպտ է պետք»,-ասում է Սաքունցը։

Նա ընդգծում է, որ այդ շրջանակում 1000 դրամների նախագծի հիմնավորումը նույնպես չներկայացվեց:

«Կան բավականին  լուրջ կոռուպցիոն բնագավառներ, պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, ստվերային տնտեսությունը կրճատել: Դրանց ուղղությամբ աշխատել է պետք և հենց այդ ռեսուրների հաշվին լուծել ինչ-ինչ խնդիրներ: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերով նույնպես որևէ հիմնավորում չներկայացվեց: Բոլոր մտահոգությունները պաշտպանության համակարգի հետ կապված և բազմաթիվ այլ խնդիրներ, որ կան, դրանց ուղղությամբ քայլեր չեն կատարվում, դրանց փոխարեն առաջարկվում են ինչ որ քայլեր, որոնց նպատակները չեն բացատրվում»,-հավելում է Սաքունցը։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտը ներկայացնելով, չի նշանակում, որ ինչ արվել է մինչ օրս, չի արդարացվել , թերի է կամ սխալ:

«Ոչ, ինչ որ եղել է մինչ օրս, այդ հայեցակարգի մեջ է եղել, ուղղակի սա ավելի ինստիտուցիոնալ, ավելի կարգավորված դարձնելու համար է: Մենք հենց «Ազգ-բանակ» հայեցակարգով ենք ղարաբաղյան հաղթանակ տարել: Հիմնավորումը շատ հստակ տրվեց, մեկ զինվորականը բաժին է ընկնում 40 բնակչի, դա մեծ թիվ է, հետևաբար այդ բեռը որպեսզի չմնա հասարակության վրա, պետք է լոկոմոտիվային խնդիր դարձնեն, բանակը դառնա իր առօրյա ծախսերը, խնդիրները հասարակությանը պատվիրող: Եվ պետությանը, ազգային արտադրողը իր բաժին հարկը տալով, պետք է անվտանգությանը մասնակցի: Արտադրողը առաջին հերթին ավելի շատ բանակի պատվերնեի մասին պետք է մտածի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 

Զառա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ազգ հասկացողության շուրջ առանցք կառուցելը, միլիտարիզացնելը հակապետական գործունեություն է, որովհետև պետությունն ինքնին ամբողջական մի մարմին է, որտեղ պետք է հավասարաչափ բոլոր ինստիտուտնեռը զարգանան և գործեն։

«Իրավագիտակից քաղաքացին շատ լավ հասկանում է, որ բանակը ևս իրավունքի պաշտպանության սուբյեկտ  է, երկրի ինքնիշխանությունը պաշտպանող սուբյեկտ է: Եթե դու երկրի տնտեսությունը ամբողջությամբ մսխում ես և տալիս ուրիշների, եթե դու երկրի ինքնիշխանությունը խաթարում ես ու մյուս կողմից ասում ես ազգ խնդրում եմ կոսնոլիդացվի բանակի շուրջ, ի՞նչն է պաշտպանելու այդ ազգը, ընդհանրապես ազգ հասկացողությունը որպես ի՞նչ է , Հայաստանում ապրող ուկրաինացի կամ եզդի քաղաքացին ազգի մեջ մտնու՞մ է, թե՞ արդյոք չի մտնեում։ Միևնույն ժամանակ մտնու՞մ է այդ ազգի էլիտան, թե՞ չի մտնում, թե՞ պատերազմական վիճակ է, փաթեթավորում ենք այդ ամենն ու տալիս անապահով խավին ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Ալիկ Ավետիսյանն էլ նշեց, որ այդ նախագծերը գաղափարներ են և դեռ հաստատված չեն, դրված են քաղաքացիական հասարակության հետ քննարկման:

«Նախ սա կտա հնարավորությունների մեծացում. երկու տարվա ծառայությունը պարտավորություն է: Բայց սահմանին գտնվող զինծառայողները սոցիալական միջին վիճակում գտնվող ընտանքիների զինվորներ են, ինչու՞ է այդ կարծիքը մտել, որ անապահով խավի երեխաներն են միայն սահմանին ծառայում, ոչ միջին ընտանիքների զինվորներ են»,- նշում է Ավետիսյանը: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ