«Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում»
05.05.2017
12:00
Մայիսի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ով միացել էր քննարկմանը տեսազանգի միջոցով: Մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանում անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Այն հարցին, թե ինչքանո՞վ այդ զորավարժությունները կարող են ազդել տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխության վրա, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նմանօրինակ զորավարժությունները, թեև իրենց մեջ որոշակի վտանգ պարունակում են, սակայն դա կանխատեսելի և հասկանալի գործընթաց է:

«Ադրբեջանաթուրքական դաշինքը մեզ համար հասկանալի է, նրանց գործունեությունը միշտ էլ մեր դեմ է ուղղված, այստեղ ես նորություն չեմ տեսնում: Այդպիսի զորավարժություններ պարբերաբար անց էին կացվում, միշտ պետք է ուշադիր լինել, բայց դա գլխավոր վտանգը չէ հայ ժողովրդի համար: Մեզ համար ամենամեծ վտանգը ռուս-թուրքական մերձեցումն է, որովհետև Ռուսաստանը իր շահերից է ելնում, ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական առումով»,- ընդգծեց Գրիգորյանը: ԼՂ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով էլ նման զորավարժություններն ուղղված են ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը հատկապես դիվերսիոն գործողությունների կազմակերպման առումով, ինչին էլ հայկական կողմը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արդեն պատրաստ է:

«Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության մի զգալի ուղղություն վերաբերվում է դիվերսիոն խմբերի պատրաստմանը և դիվերսիոն հետախուզական խմբերի վարմանը: Անցյալ տարվա ապրիլի հետ համեմատած այսօր իրավիճակը սահմանին էականորեն տարբերվում է, որովհետև ապրիլից հետո որոշակի աշխատանքներ են կատարվել առաջնագծում: Առաջին հերթին առաջնագծի տեխնիկական զինումն է, ինչը հնարավորություն է տալիս հետախուզական սարքերի և տեսագրող սարքերի միջոցով հետևել թշնամու շարժին և գրեթե զրոյացնել դիվերսիոն թափանցումների հնարավորությունը»,- նշեց Խանումյանը՝ ավելացնելով, որ եթե առաջնագծի տեխնիկական վերազինում իրականացվեր 2011թ.-ից սկսած, ապա հայկական կողմը կխուսափեր բազմաթիվ զոհեր ունենալուց:

Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ ԼՂ ԱԺ պատգամավորը նշեց. «Մեծածավալ պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց այն ձևով, ինչ տեղի ունեցավ ապրիլին, 2014-ի օգոստոսին, կրկնման վտանգ չկա»: Արա Պապյանն էլ իր հերթին նշեց, որ պարբերաբար անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունները միտված են ադրբեջանական բանակ ստեղծելուն ու կայացնելուն: «Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ, և թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղված են նրան, որ Ադրբեջանում արդյունավետ, գործուն բանակ ստեղծվի: Թուրքիայից թեկուզ փոքր զորամիավորումներ ներգրավելով` փորձ է արվում դա ստեղծել: Հասկանալի է, որ Թուրքիայի կողմից նպատակ չկա ուղղակիորեն ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թուրքիան կարող է զենք և մարդուժ տալ, բայց Ադրբեջանն արդեն դա ունի»,- ասաց Պապյանը:

Վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում Թուրքիայի կողմից ռազմաբազաների տեղակայման խոսակցություններին, շեշտեց, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազաներ ունենալու անհրաժեշտություն չունի, նա բոլորվին այլ մոդելով է աշխատում մեր հարևան երկրում: «Թուրքիան Նախիջևանում դասական առումով ռազմաբազայի կարիք չունի: Նախիջևանում կստեղծի մի հիմք, որը հնարավորություն կտա պարբերաբար վիճակի լարման դեպքում հատուկ զորամասեր տեղակայել, ինչն արվել է 1991-ից ի վեր և օգտագործվել Հայաստանի դեմ: Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում թուրքական բանակի 4 գեներալ և 250 սպա ներգրավված են եղել ադրբեջանական բանակում ու կռվել են մեր դեմ»,-հավելեց Պապյանը:

Բանախոսները նաև անդրադարձան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հայկական դիվանագիտության վերջին շրջանի ձախողումներին՝ քննադատելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպումը: Նրանք նաև շեշտեցին, որ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար պետք է սկսել առաջին հերթին Հայաստանի ներքին խնդիրների կարգավորումից, քանի որ կոռուպցիան, ոչ արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականությունը նույնքան վտանգավոր են Հայաստանի համար, ինչքան ադրբեջանաթուրքական դաշինքն ու համատեղ զորավարժությունները:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ