«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում»
Մայիսի 3, 11:00

Մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ  քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում»  թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Զաքարյանը:

Քննարկման սկզբում բանախոսներն անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքի մատչելիության խնդիրներին: Բանախոս Զառա Բաթոյանը, խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ վերջին տարիներին կարծրատիպ է ձևավորվել, որ, օրինակ, թեքահարթականեր կառուցելով՝ լուծվում են քաղաքի մատչելիության խնդիրները, այնինչ առավել խորքային խնդիրներ կան, որոնց վրա հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում. «Հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, քաղաքաշինական խնդիրներն են, որոնք ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս հենաշարժողական խնդիր ունեցող անձանց: Ուզում եմ նաև նշել, որ մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ: Հիմա նաև այլ կարծրատիպ է ձևավորել, երբ մատչելի միջավայր ասելով հասկանում են թեքահարթակներ: Դրա մասին չէ խոսքը: Այո՛, թեքահարթակներ ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական բոլոր նախաձեռնություններում բացակայում են ներառական մոտեցման չափանիշները»,- ասաց Բաթոյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ