«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում»
03.05.2017
11:00
Մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Զաքարյանը:

Քննարկման սկզբում բանախոսներն անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքի մատչելիության խնդիրներին: Բանախոս Զառա Բաթոյանը, խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ վերջին տարիներին կարծրատիպ է ձևավորվել, որ, օրինակ, թեքահարթականեր կառուցելով՝ լուծվում են քաղաքի մատչելիության խնդիրները, այնինչ առավել խորքային խնդիրներ կան, որոնց վրա հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում. «Հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, քաղաքաշինական խնդիրներն են, որոնք ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս հենաշարժողական խնդիր ունեցող անձանց: Ուզում եմ նաև նշել, որ մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ: Հիմա նաև այլ կարծրատիպ է ձևավորել, երբ մատչելի միջավայր ասելով հասկանում են թեքահարթակներ: Դրա մասին չէ խոսքը: Այո՛, թեքահարթակներ ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական բոլոր նախաձեռնություններում բացակայում են ներառական մոտեցման չափանիշները»,- ասաց Բաթոյանը:

Վերջինս միաժամանակ նշեց, որ ներառական մոտեցման խնդիր կա, որի վրա քաղաքային իշխանություններն ու որոշում կայացնողները մեծ ուշադրություն չեն դարձնում:

«Կարևոր խնդիր եմ համարում նաև քաղաքի զարգացման ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներառման բացակայությունը, որովհետև մենք շատ ծրագրեր գուցե իրականացնում ենք, բայց դրանք արվում են առանց բոլոր քաղաքացիների կարիքները հաշվի առնելու: Եթե մենք իրականացնում ենք մի ծրագիր, ապա այդ ծրագիրը պետք է ներառի բոլորի կարիքները»,- եզրափակեց Բաթոյանը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, թեմային անդրադառնալով, նախ շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար  մատչելի միջավայր ստեղծելը եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Վերջինս ներկայացրեց, թե առ այսօր ինչպիսի աշխատանքներ են իրականացվել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հոգալու ուղղությամբ:

«2013-2016-ին քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի փողոցների տարբեր հատվածներում կառուցվել են 2000 թեքահարթակներ, որոնք այլևս դարձել են որակ, քանի որ կառուցումից առաջ հրավիրեցինք այդ խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և խնդրեցինք ներկայացնել այն առաջնահերթ փողոցների ցանկը, որտեղ անհրաժեշտ է իրականացնել թեքահարթակներ: Այսօր 73 փողոցների տարբեր հատվածներում ունենք գոգավոր ծածկույթներով հատվածներ, որոնք տեսողության խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են մայթի մոտալուտ ավարտի վերաբերյալ: 54 խաչմերուկներում տեղադրված են ձայնային ազդանշաններով լուսացույցներ, որոնք տեղափոխման խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են փողոցի անցման ժամանակահատվածի մասին: Վճարովի ավտոկայանատեղիներում 101 տարածքներ առանձնացված են, որոնք 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց տեղափոխող մեքենաների համար են, որոնք քաղաքապետարանից ստանում են անվճար օգտվելու համար կտրոններ: Արդեն շուրջ 300 անձ նման տարբերանշան է ստացել: 25 ավտոբուսներ կահավորված են հատուկ վերելակներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար»,-ասաց Զաքարյանը:

Հակադարձելով Ռուզաննա Զաքարյանին՝ Զառա Բաթոյանը ընդգծեց, որ, օրինակ, վերջին տարիներին կառուցված ոչ բոլոր շենքերն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

«Հայաստան կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, ոչ մի կերպ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Յանս» ժամանցային ակումբում մեծ ծախսեր են արվել, բայց դա ևս հարմարեցված չէ, հարմարեցված չեն նաև բազմաթիվ ռեստորաններ: Մենք վերանորոգում ենք մեր մայթերը, փոխում ենք սալիկները, բայց որևէ ձև ուղղորդող հատակներ չեն արվում, որ վերջում էլ նախազգուշացնողը դնենք: Ավտոկայանատեղիները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար են, ավելի լայն պետք է լինեն, որ անձը կարողանա կողքից մոտենալ ու նստել մեքենա: Որևէ ավտոկայանատեղի, որը նշված է հաշմանդամություն ունեցողի համար, նման հարմարություն չունի»,-նշեց Բաթոյանը: 

Նա նաև հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մի քանի ավտոբուսների վերելակները խափանված են և չեն վերանորոգվում: Իսկ ընդհանրապես այդ ավտոբուսների թվաքանակը շատ քիչ է, իսկ երթուղիների մասին տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձը չունի և այդ մասին ինֆորմացիա ստանալը դժվար է կամ անհնար:

Ռուզաննա Զաքարյանը բարձրացված մտահոգությունների հետ կապված նշեց, որ խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար ժամանակ է անհրաժեշտ և շոշափելի ֆինանսական միջոցներ:  Իսկ ընթացիկ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, և լուծումներ տրվում են:

«Օրինակ, անսարք վերելակները ներկայումս վերանորոգվում են, և շուտով այդ ավտոբուսները կրկին երթուղի դուրս կգան»,- նշեց Զաքարյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև դպրոցներում և մանկապարտեզներում ներառական կրթություն կազմակերպելու խնդիրներին: Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ Երևանի դպրոցներում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության համակարգը, այդպիսի համակարգ գործում է նաև մանկապարտեզներում: Ինչին Զառա Բաթոյանը հակադարձեց, որ, օրինակ, մանկապարտեզներում համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ չկան, որոնք կարող են հոգ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների մասին:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ