Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում
02.05.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ 2017թ.-ի մայիսի 2-ին անցկացրեցին Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում:

Միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում եւ Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է.«Հրեշտակ ներդրողները՝ այն մեծահարուստ անհատներն, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում:

Այնուամենայնիվ, շատ հրեշտակ ներդրողների պարզապես չեն հանրայնացնում իրենց գործունեությունը և նրանց հետ կապ հաստատելը նման պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Դա վերաբերում է նաև Հայասատանին: Մեր նախաձեռնության նպատակն էր աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն էր ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկրների ներդրողների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»:

Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում

Իր տեսակով բացառիկ այս միջոցառումը միտված էր նպաստել Հայաստանում  ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ձեռներեցների եւ հրեշտակ ներդրողների միջեւ կապերի ստեղծմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ եւ շահավետ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը: 
Հայաստանից հրավիրված ներդրումներով հետաքրքրված գործարարները, ՏՀՏ եվ բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին, եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ընդգծում է. «Երբ 3 տարի առաջ մեկնարկեցինք այս ծրագիրը մենք սկսեցինք Ձեռներեցների փոխայցելություններ նախագծով, որովհետև մենք կարծում ենք, որ առողջ սթարթափ էկոհամակարգ ունենալու գրավականը հաջողակ և վերապատրաստված ձեռներեցներն են: 3 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաջողությամբ իրականացված փոխայցելությունների  արդյունքում մենք հասկացանք, որ ժամանակն է կենտրոնանալ էկոհամակարգի այլ շահառուների վրա և մշակել ծրագիր հրեշտակ ներդրողների համար: «Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով առաջին նախաձեռնությունը հիմք կդնի միասնական հրեշտակ ներդրողների ցանցի ստեղծմանը՝ ձեռներեցներին և մշակման տարբեր փուլերում գտնվող նոր գաղափարներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ներդրողների հետ միասին ապահովելով ուժերի բարենպաստ հավասարակշռություն եւ ընդլայնելով բավարար միջոցներ մրցակիցներին դիմակայելու համար»: 

Միջոցառման հյուրերը

Միջազգային փորձի ներդրման և հարաբերությունների հաստատման նպատակով իրենց փորձը հայաստանյան գործընկերների հետ կիսեցին Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, ինչպես նաև` Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը:

Վերջիններս նաեւ հետաքրքրված էին բացահայտել Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները եւ մասնավորապես ՏՀՏ ոլորտի զարգացումները: Այս նպատակով նրանք մայիսի 1-3-ը մի շարք հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ:

Ներդրումային հնարավորությունները Հայաստանում և Թուրքիայումքննարկում

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված երկու երկրների ՏՀՏ ոլորտներում ներդրումային հեռանկարներին և սթարթափ էկոհամակարգերին:  

Հանդիպում ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ

Մայիսի 2-ին 17:30-ին հիմնական միջոցառումից զատ տեղի ունեցավ մեկ ժամ տևողությամբ «Հանդիպում ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ»:

Հայաստանյան սթարթափ ընկերություններին եզակի հնարավորություն տրվեց հանդիպելու Սիլիկոնյան հովտից, Գերմանիայից և Թուրքիայից ժամանած փորձառու հրեշտակ ներդրողներին, վերջիններիս ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ ներդրումներ ներգրավելու և հաջող գործունեություն իրականացնելու վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ ներդրողներից, հաստատել կապեր, ինչպես նաև ներկայացնել իրենց սթարթափը:

 ***

Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

Հանրային լրագրության ակումբ  

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Էնջել լաբս

«Էնջել լաբս»-ն իր գործունեության առաջին իսկ ծրագրից սկսած պատրաստել է գալիք սերնդի հազարավոր հրեշտակ ներդրողների, վենչուրային կապիտալներ և սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերներություններ (VCs & LPs) և ընդլայնվել է ավելի քան 40 երկրում: Ամեն ամիս հրեշտակ ներդրողների լաբորատորիան ոլորտին ուղղված զանազան ծրագրեր է իրականացնում ավելի շատ երկրներում, քան աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ աքսելերատոր: Բոլոր ծրագրերն իրականացվում են այնպիսի միջազգային կենտրոններում, որոնցում ծրագրային փաթեթներն ապահովված կլինեն ռեսուրսներով, լավագույն մենթորներով, համաներդրողներով, ռազմավարական գործընկերներով և պոտենցիալ ներդրումներով:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ