«Բնապահպանական խնդիրները Երևանում. բանավեճ ավագանու թեկնածուների և փորձագետների միջև»
28.04.2017
12:00
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, իրենց նախընտրական ծրագրերում կարեւորելով մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները, դրանց լուծման տարբեր խոստումներ են տալիս:

Եթե այժմ մայրաքաղաքում մեկ շնչին ընկնկող կանաչ տարածքի չափը 8 քմ է, ապա նրանք առաջարկում են առաջիկա հինգ տարիների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 17-20 քմ-ի:

Մարաքաղաքի շրջական միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի եւ բնակչության առողջապահական խնդիրներից ելնելով՝ այդ ուժերից երկուսը՝ «ԵԼՔ» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, պատրաստ են նաեւ դիտարկել Երեւանում շահագործվող բաց հանքերի փակման հարցը:

Հենց բնապահպանական խնդիրների լուծման շուրջ «Մեդիա կենտրոնում» ապրիլի 28-ին բանավիճեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը (նա ներկայացնում էր ՀՀԿ թիմը), ԵԼՔ դաշինքից Անի Սամսոնյանը, «Երկիր ծիրանի» կուսակցությունից Հայկ Պետրոսյանը և «Էկոլուր»  ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Բուռնազյանը: 

Ներկայացնելով բնապահպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի աշխատանքները՝ Դիանա Գրիգորյանը նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանքներ են տարվել կանաչապատ տարածքների ընդլայնման ու վերականգնման ուղղությամբ: «Արդյունքում, 1 շնչին բաժին ընկնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի չափը 5,2քմ-ից հասել է 8-ի», - ասաց նա՝ հավելելով, որ կանաչ տարածքների մակերեսը պետք է հասցվի եվրոպական ստանդարտներին՝ 1 շնչին 17քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք:

«5 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը վերականգնել է 14 այգիներ, որոնք հանդիսանում են հանգստի գոտիներ վարչական շրջանների համար: Հենց համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում էլ դրանք բաշխվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում իրենց թիմը շարունակելու է սկսված աշխատանքները: «Նման ծրագրերը հեռանկարային են. կարող են 10-20 տարվա հեռանկար ունենալ: Դրանք պետք է հասցնել ավարտին, իսկ դա ենթադրում է նոր կանաչ տարածքների ստեղծում, ոռոգման ցանցի ընդլայնում, խորքային հորերի ստեղծում: Կարող է մտնել նաև կանաչապատման նոր օպերատոր, որը կարող է առաջարկել եվրոպական ստանդարտներին համապատասխան աշխատանքներ, ինչպես օրինակ կանաչ տանիքների ստեղծում»,- ասաց նա:

Ըստ Անի Սամսոնյանի Երևանում անկանոն շինարարության, ծառհատումների եւ որպես հետեւանք բնապահպանական խաթարված վիճակի արդյունքում մայրաքաղաքը վերածվել է գորշ քարերով ծածկված տարածքի:

«Երբ բարձրահարկի տանիքից նայում ես Երևանին, հասկանում ես, որ դու ապրում ես գորշ քարերի քաղաքում։ Ընդհանրապես մեծ և գերբնակեցված քաղաքներում կանաչ գոտիների առկայությունը և ծառաշատությունը առաջնահերթություն է։ Վերջին տարիներին բնակելի շենքեր կառուցելու և սրճարաններ բացելու համար վերացվել են բազմաթիվ կանաչ գոտիներ, հատվել են հազարավոր ծառեր։ Այգիները վերածվել են փոշոտ շինհրապարակների, պուրակները՝ առևտրային կետերի», - ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ «ԵԼՔ»-ը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում հաղթելու պարագայում իրականացնելու է 500 000 ծառատնկումներ եւ ստեղծելու են մեկ քաղաքային անտառ:

Հարցին, թե ինչ գումարներ են պահանջվելու անտառ ստեղծելու համար եւ որտեղից են դրանք հայթայթվելու, «ԵԼՔ»-ի ներկայացուցիչը նշեց. «Այդ գումարները հնարավոր է գտնել մայրաղաքի բյուջեն արդյունավետ օգտագործելու եւ քաղաքապետարանի ընդունելությունների ու գնումների վրա թույլ տրված շռայլություններից խուսափելու պարագայում»:

Նա եւս կանաչ տարածքների ընդարձակումն օրակարգային խնդիր համարեց՝ նշելով, որ այժմ քաղաքը «կիսաանապատային գոտի է հիշեցնում»։ «Կանաչ գոտիների բացակայության հետևանքով բարձրացել է Երևանի օդի աղտոտվածության մակարդակը, վերջին տարիներին մարդիկ բողոքում են նաև օձերի, կարիճների և սողունների առատությունից», - ասա Անի Սամսոնյանը:

 «Երկիր ծիրանի» կուսակցությունը նեկայացնող Հայկ Պետրոսյանը նշեց, որ Երեւանի յուրաքանչյուր խնդիր հնարավոր է լուծել, եթե առկա է համապատասխան քաղաքական կամք: «Երբ մայրաքաղաքի իշխանությունը վերցրած քաղաքական ուժը դրսեւորի համապատասխան կամք, ապա լուծումները եւ քայլերի հերթականությունը շատ հեշտ է փորձագետների օգնությամբ մշակել եւ իրականացնել»,- ասաց նա եւ որպես բնապահպանական խնդրի լուծման տարբերակ ներկայացրեց ԱՄՆ Լաս Վեգասի օրինակը: «Լաս Վեգասը անապատային քաղաք է, բայց ի տարբերություն Երևանի, որը կիսաանապատային քաղաք է, այնտեղ փոշի չկա», - ասաց Հայկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, այդ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի շահերից եւ բնակչության առողջապահական խնդիրներից ելնելով պատրաստ են նաեւ դիտարկել Երեւանում շահագործվող բաց հանքերի փակման հարցը: Բացի այդ իրենց կարծիքով, պետք է բեռնաթափել տարբեր սննդի օբյեկտներից եւ ռեստորանային համալիրներից Հրազդանի կիրճը: «Այդ ռեստորանների մեծ մասի կոյուղիները մտնում են հրազդան գետը, իսկ կիրճում երևանցիների համար հանգիստ անցկացնելու տարածք չի մնացել», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ