Քննարկում. Երևանի հանրային տրանսպորտի ու կանգառների վիճակը «Սոդոմ-Գոմոր է հիշեցնում»
27.04.2017
12:00
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք ուժերն էլ բավարար չեն գնահատում մայրաքաղաքի հանրային տրանսպորտի վիճակը և հաղթելու պարագայում առաջարկում են ոլորտի կարգավորման որոշակի «դեղատոմսեր»:

2013 թ-ից, երբ հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բուռն քաղաքացիական հակազդեցության ալիքի արդյունքում Երևանի քաղաքապետարանը հետ կանգնեց այդ նախաձեռնությունից, սկսվեց տրանսպորտի ոլորտի խնդիրների համապարփակ կարգավորման գործընթացը: Համենայնդեպս դրա մասին պաշտոնապես ազդարարվեց, սակայն չորս տարի անց Երևանի բնակիչները էական փոփոխություններ չեն նկատում ոլորտում:

Ոլորտում տիրող վատթար վիճակն ընդունում են նաեւ մայրաքաղաքային իշխանությունները: «Երանի քաղաքային տրանսպորտի վիճակը բավարար չէ։ Ոլորտի որոշ հարցերի ժամանակավոր լուծումներ են տրվել՝ զուտ ապահովելու տրանսպորտի բնականոն աշխատանքը», - «Մեդիա կենտրոնում» ապրիլի 27-ին «Հանրային տրանսպորտի խնդիրները Երևանում. ի՞նչ լուծումներ են առաջարկում ավագանու թեկնածուները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Չնայած անցած չորս տարիների ընթացքում հանրային տրանսպորտի շարժակազմի թարմացման, կառավարման միասնական համակարգի ներդրման եւ կանգառներում չվացուցակների տեղադրման ուղղությամբ տեսանելի աշխատանքներ չեն տարվել, փոխքաղաքապետը, ով ՀՀԿ ցուցակով առաջադրված է որպես ավագանու թեկնածու խոստանում է հեղափոխական լուծում եւ ներկայացնում խնդրի կարգավորման ձգձգման պատճառները:

Այս տարվա հունիսի վերջին տրանսպորտային ոլորտի բարեփոխումների փաթեթը խորհրդատուի հետ պետք է ներկայացվի հանրության դատին, պայմանագրով այդպես է սահմանված, ասաց Վահե Նիկոյանը: «Ծրագիրը կդրվի լայն հանրային քննարկման, վերջնական հաստատումից հետո արդեն` 2018 թ-ի սկզբին, կունենք նոր տրանսպորտային համակարգ», - հայտնեց նա՝ հավելելով, որ նախնական վերլուծություններով՝ շուրջ 100 մլն ամերիկյան  դոլար է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար:

Նրա խոսքով, բանակցություններ են տարվում Եվրոպական ներդումային բանկի հետ՝ միջոցները ներգրավելու համար: «Ներդրվելու է հանրային տրանսպորտի կառավարման միասնական համակարգ, միասական GPS համակարգով եւ կանգառներում չվացուցակներով: Տրանսպորտի շարժակազմն էլ համալրվելու է ավտոբուսներով: Նախատեսվում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդնում: Ամբողջ համակարգն անցնելու է համայնքային տնօրինման տակ: Այսպես կոչված գծատերեր այլեւս չեն լինելու, թեպետ մենք պատրաստ ենք սահմանված հստակ որակի չափորոշիչների սահմաններում աշխատել նաեւ մասնավոր ընկերությունների հետ», - ասաց Վահե Նիկոյանը:

Քննարկմանը ներկա «ԵԼՔ» դաշինքի  ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ նշեց՝ իրենց կարծիքով, գազելներ-ավտոբուսներ հարաբերակցությունը էականորեն պետք է կրճատվի՝ ի նպաստ ավտոբուսների։ «Մենք նաև առաջարկում ենք առանձնացնել հատուկ երթևեկելի գոտի, որը նախատեսված կլինի բացառապես հանրային տրանսպորտի համար։ Այս կարգն առկա է եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Վրաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում «ԵԼՔ» դաշինքը առաջիկա հինգ տարվա մեջ մեկ մետրոյի կայարան է գործարկելու:

Վահե Նիկոյանն այստեղ նրան հակադարձեց նշելով, որ մետրոյի կայարան է գործարկումը մոտավոր հաշվարկներով կարժենա շուրջ 130 մլն եվրո, որը Երևանն իր 84 մլրդ դրամանոց բյուջեով, որի 70 տոկոսն հատկացնում է ՀՀ կառավարությունը պատվիրակված լիազորություններով, ուղղակի չի կարող իրականացնել: «Իրատեսական է եւ հնարավոր», - չհամաձայնեց Դավիթ Խաժակյանը: - Մայրաքաղաքի բյուջեի միջոցների խնայողաբար եւ արդյունավետ ծախսման, ինչպես նաեւ միջազգային վարկային միջոցների ներգրավման շնորհիվ հնարավոր է այն իրագործել»:

Քննարկման մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ մայրաքաղաքի կանգառների ներկայիս իրավիճակն ուղղակի «Սոդոմ-Գոմոր է հիշեցնում»: «Մենք ապրում ենք 21–րդ դարում կանգառներում պետք է լինի գրաֆիկ, որ օրինակ ես, որ վարորդին չհարցնեմ, սրան նրան չհարցնեմ, գրաֆիկ լինի, նայեմ՝ ուր է  բարձրանում, որ ժամերին, բայց պետք է, որ չվացուցակն աշխատող  լինի»,- շեշտեց նա: Նա բարձրացրեց նաև հանրային տրանսպորտի վարորդների աշխատանքային իրավունքների խախտումների խնդիրը: «Նույն վարորդներն աշխատում են գերծանրաբեռնված, տրանսպորտում, 10 ժամի փոխարեն 12 ժամ, իսկ 15 հոգու համար նախատեսված տրանպորտում տեղավորում են 25 ուղեւորի: Սա նաեւ անվտանգության հարց է», - նշեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ