Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց
25.04.2017
12:00
Ապրիլի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

Դեռ 2016 թ. նոյեմբերին Վանաձորի ՀՔԱ գրասենյակը հրապարկել էր զեկույց ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին:

Արմինե Սադիկյանն ասում է, որ իրենք նպատակ ունեին ապրիլյան պատերազմական գործողությունների ընքացքում բոլոր այն խնդիրները և խախտումները, որ տեղի էին ունեցել, բացահայտել և ներկայացնել հանրությանը:

«Մենք փորձեցինք մի քանի ոլորտների բաժանել, նախևառաջ զինծառայողների զոհվելու հանգամանքների ուսումնասիրություն կատարել: Շատ մեծ արձագանքներ և տեղեկություններ տարածվեցին զինամթերքի ոչ ժամանակին, ոչ պատշաճ համալրման, նաև վառելիքի անորակության և քանակի մասով: Ինչպես նաև էական հակասություններ կար հետախուզական տվյալների հետ կապված Պաշտպանության նախարարի և երկրի նախագահի ասածների մեջ»,-ասում է Սադիկյանը:

Զեկույցում անդրադարձ է եղել նաև զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրներին:

«Մենք զեկույցը ուղարկել էինք նաև ՊՆ-ին, որպեսզի հանրային լսումներ կազմակերպվեն, սակայն մինչ օրս բաց հանրային լսումներ չեն անցկացվել ու հանրությունը չիմացավ այդպես էլ ի՞նչ ուսումնասիրություն էր, ովքե՞ր պետք է պատասխանատվության ենթարկվեին, և եթե ենթարկվել են, ովքե՞ր են»,-ասում է Սադիկյանը:

Արթուր Սաքունցն ասում է, որ պետության և իշխանությունների անմիջական պարտականությունն է հանրությանը իրազեկել ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված հանցագործությունների քննությունների արդյունքների մասին:

«Մեկ հանրային լսում կամ քննարկում չի անցկացվել մեկ տարվա ընթացքում, որտեղ քաղհասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և զոհվածների հարազատները հնարավորություններ կունենային մասնակցելու և հարցեր տալու՝ պատասխանատու պաշտոնատար անձինք պատասխանատվություն կրեցի՞ն, թե՞ ոչ»,-ասում է Սաքունց:

Իրավապաշտպանը ընդգծում է նաև զինտեխնիկայի պատրաստավածության, քանակի, որակի և հատկապես՝ վառելիքի հետ կապված խնդիրները:

«Երբ մեր զեկույցը հրապարակվեց մեզ արձագանք եղավ, որ անգրագիտություն է, որ չի կարող բաքերում ջուր լցված լինի, վառելիքի որակի հետ կապված այդ հարցը փորձեցին անուշադրության մատնել, բայց վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ:Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,-հավելեց Սաքունցը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ