Քննարկում. Ցեղասպանության ճանաչումից պետք է անցնել հատուցման խնդրի բարձրացմանը
21.04.2017
11:00
Հայոց ցեղասպանության հարցը ոչ թե ազգային, այլ համամարդկային խնդիր է: Անցած կես դարի ընթացում զգալի աշխատանք է տարվել, որպեսզի այն դառնա միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիր:

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով այժմ Հայաստանի դիվանագիտության խնդիրը պետք է դառնա ի ցույց դնել, որ 1915 թվականից շարունակվում է հայատյաց քաղաքականությունը, և իր դրսևորումն է ստանում ղարաբաղյան զարգացումներում: «Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դիվանագիտությունը զգալիորեն տարբերվում է 1965 կամ 1990 թվականի դիվանագիտությունից: Այսօրվա զարգացումները փոխում են մեթոդները, և պետք է առաջ շարժվել նոր մոտեցումներով: Եթե մենք այդ ցանկում ներառենք միայն պաշտոնական դիվանագիտությունը, հաշվի չառնենք ժողովրդական դիվանագիտությունը, ապա ոչնչի չենք հասնի: Այդ երկուսը պետք է սինթեզվեն, յուրաքանչյուրս պետք է լինենք այդ հարցի զինվորը»,-ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 21-ին Արման Նավասարդյանի, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի Տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթաց. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով:

Քննարկման մասնակից Արա Պապյանը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից զատ կարեւորեց պահանջատիրության հարցի բարձրացումը: «Կարևոր եմ համարում պահանջատիրության ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Հատուցման մասին է խոսվում, սակայն այդ գործըթնացի «մայրուղին», կարծես թե, չի երևում», - ասաց նա՝ հավելելով, որ փոխհատուցումը դիտարկվում է 3 մակարդակով` անհատական, ազգային-համայնքային և պետական, այն է` հողի հարցը:

Առաջինի դեպքում, նշում է նա, աշխատանք տարվել է և տարվում է: «Բայց ես կարծում եմ, որ դա ազգային առումով ոչինչ չի փոխում: Համայնքային առումով նույնպես գործընթաց կա, մասնավորապես, առկա է Սիսի կաթողիկոսության հարցը, դա ևս լավ է: Ինձ համար կարևորը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»,-ասաց նա` պարզաբանելով, որ խոսքը ոչ թե տարածքների հետ վերադարձի, այլ պատմական հայկական տարածքների վրա Հայաստանի սուվերենության վերականգնում է: «Դա կարող է լինել Հայաստանին այդ տարածքներով անարգել եւ անմաքս ելք ապահովելով դեպի ծով, այդ տարածքներում առանց հարկի տնտեսական գործունեություն ծավալելու տեսքով, եւ որ հարկերը վճարվեն Հայաստանում եւ այլն», - ասաց Պապյանը:

Քննարման մյուս բանախոս Արփի Վարդանյանի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխի այլ ցեղասպանությունները: «Եթե 102 տարի առաջ կանխվեր Հայոց ցեղասպանությունը, քանի՞ կյանք կարելի էր փրկել այդ ժամանակվանից»,- ասաց նա: Միևնույն ժամանակ խոսելով ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպությունների՝ ի դեմս իրենց և հայկական դիվանագիտական կորպուսի միջև համագործակցության մասին՝ նա նշեց, որ հարաբերությունները լավ մակարդակի վրա են:

Նրա խոսքով այս ուղղությամբ բավականին արդյունավետ աշխատանք է տարվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հետ: «Ամերիկյան պաշտոնյաները ևս շատ լավ տեղեկացված են Հայոց ցեղասպանությունից, մենք էլ պահանջում ենք, որ ճիշտ ձևով ճանաչվի, անվանվի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ամերիկայի 50 նահանգներից 45-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Այս ոճրագործությունը ճանաչել է նաեւ Հռոմի պապը: Այն դարձել է մարդու իրավունքների ճանաչման խնդիր»,- ասաց Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ աշխարհը փոխվում է եւ անհարժեշտ է գտնել նոր  մեթոդներ այս խնդիրը աշխարհի բոլոր ժողովուրդներին հասցնելու համար:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ