Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին
Ապրիլի 20, 12:00

Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում  «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով: 

Քննարկմանը մասնակցում էինՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը ևԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Քննարկման սկզբում Սուրեն Քրմոյանը նշեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունները սկսվել են 2,5 տարի առաջ և  գաղափարն առաջացել է քաղաքացիական հասարակության հետ տարբեր հանդիպումներից:

Քրմոյանն առաջարկվող լուծումների մեջ կարևորեց պետական ոլորտում թափանցիկության բարձրացումը, ինչը դիտվում է նաև հակակոռուպցիոն գործիքների տրամաբանության մեջ։

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ