Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) միավորում է մեդիա եւ հաղորդակցության բարձրակարգ մասնագետների և իրականացնում հասարակական նշանակության մի շարք նախագծեր:

Բավական է միայն նշել Մեդիա կենտրոն ծրագիրը, որը 2013-ից ի վեր դարձել է Հայաստանի առաջատար ու պրոֆեսիոնալ հարթակներից մեկը, որտեղ իրականացվում են տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության միջոցառումներ:

Հանրային լրագրության ակումբն առաջարկում է օգտվել մեր պրոֆեսիոնալ ծառայություններից եւ այդպիսով աջակցել մեր կազմակերպության հասարակական գործունեությանը:

Մենք հմուտ ենք միջոցառումների, քննարկումների, մամլո ասուլիսների, դասընթացների, համաժողովների եւ այլ միջոցառումների համակարգման, մեդիա այցելությունների կազմակերպման, ուղիղ հեռարձակումների անցկացման, հանրային իրազեկման աշխատանքների իրականացման եւ այլ ծառայությունների մատուցման մեջ:

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ արդյունավետ կերպով ներկայացնելու ձեր ասելիքը եւ այն հասանելի դարձնելու մեծ լսարանին:

Մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ՝ 

Հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002 
Հեռախոս՝ +37460 505 898, +37499 755 898

 

Ծառայությունների Ձեր պատվերը
Ընդհանուր՝ 0 դր.
Հաստատել