Ինչպե՞ս էին օգտագործում քաղաքական ուժերն օնլայն հարթակները քարոզարշավի ժամանակ
14.04.2017
12:00
ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի եւ թեկնածուների մեծ մասն ակտիվորեն օգտագործել է սոցիալական մեդիան եւ օնլայն լրատվամիջոցները իրենց խոսքն ընտրողին հասցնելու համար:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 14-ին «2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» թեմայով ասուլիսին հայտարարեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ իրենց կատարած ուսումնասիրության տվյալները:

Նա տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց թիմն ուսումնասիրել է ֆեյսբուքյան հարթակն ու դիտարկել յոթ օնլայն մեդիաներ (Aravot.am, news. am, tert.am, 168.am, armlur.am, 1in.am, lragir.am), որոնք ունեն բարձր հաճախելիություն և չեն հայտարարել իրենց քաղաքական համակրության մասին:

Բաղդասարյանի խոսքով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հատկապես սոցիալական ցանցերում: Թեկնածուները փորձել են ընդլայնել իրենց լսարանը, սակայն եղել են այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց օնլայն լսարանն անգամ կրճատվել է: «Քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի հավանողների և հետևողների ցուցանիշը 2013-ի նախագահական ընտրությունների համեմատ գրեթե չի փոխվել՝ մոտ 33.000 հավանում: Ավելին, 10-ով նրա հավանողների թիվը պակասել է ընտրարշավի ավարտին: Փոխարենը՝ 11.000-ով աճել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հավանողների և հետևողների թիվը, ռեկորդային է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանողների և հետևողների թվի աճը՝ 13.000-ով», - ասաց Բաղդասարյանը:

Համաձայն իրենց դիտարկումների` օնլայն մեդիայում ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքը հիմնականում համաչափ է ներկայացվել՝ բացառությամբ lragir.am-ի: ««Ելքը» ավելի շատ արտահայտվելու հնարավորություն է ստացել 1in.am, Aravot.am, news.am-ում, ՕՐՕ դաշինքը գրեթե համաչափ է ուշադրության արժանացել, «Ծառուկյան» դաշինքը՝ ևս: Ավանդաբար Lragir.am-ն է ավելի քիչ անդրադարձել բոլոր ուժերին, քանի որ շեշտը դնում է վերլուծական նյութերի վրա: Կոնգրես- ՀԺԿ-ն բոլորից շատ Aravot.am-ում է ներկայացվել, «Ազատ դեմոկրատների», ՀՅԴ-ի, ՀՎԿ-ի, Կոմկուսի լուսաբանումն անհամաչափ է եղել», - պարզաբանեց նա:

Լաուրա Բաղդասարյանի խոսքով, ընտրական թեմայով յուրաքանչյուր նյութի միջին կարդացվածության աստիճանով lragir.am-ի ցուցանիշները գերազանցում են բոլորին, 2-րդը armlur.am-ն է, 3-րդը՝ Aravot.am-ը: News.am-ի ու tert.am-ի նյութերի կարդացվածության մասին նա տվյալներ չներկայացրեց, քանի որ տվյալ լրատվամիջոցները չեն ցուցադրում իրենց դիտումները:

Խոսելով ընտրարշավի ժամանակ տեղի ունեցած քարոզչության առանձնահատկություններից՝ բանախոսը նշեց, որ այս ընտրական գործընթացի ժամանակ հակաքարոզչության և քարոզչության գործառույթներն իրականացնում էին հենց իրենք՝ մրցակից ուժերը: Նա նաեւ նշեց, որ այս քարոզարշավի ժամանակ առաջին անգամ օնլայն մեդիայում հայտնվեց վճարովի գովազդը, որից օգտվում էին հիմնականում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Սոցցանցային քարոզչության առանձնահատկություններից էր նաև այն, որ ֆեյսբուքում քարոզչությունն ընթանում էր թիմային բնույթով: Այսինքն, եթե տեղի էին ունենում բանավեճեր, ապա դրանք տեղի էին ունենում ոչ թե անմիջական շփումների, օրինակ, մեկը մյուսի էջն այցելելու միջոցով, այլ հեռակա կոչերի, դիմումների միջոցով», - նշեց Բաղդասարյանը:

Ասուլիսին Լաուրա Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ ՀՀԿ-ի շուրջ ծավալված՝ դպրոցների տնօրենների հրապարակած ձայնագրությունների, ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակի) անձի վերաբերյալ սկանդալներին: Այս երկու դեպքերն էլ ակտիվորեն լուսաբանվում էին օնլայն մեդիայում եւ քննարկվում սոցիալական ցանցերում:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է բանախոսը, տվյալ սկանդալները պարզապես առաջ են բերում տարբեր քաղաքական ուժերի վրդովմունքը, բայց ոչ գործուն քայլեր: «Ստացվում է, որ ընտրակաշառքի, ընտրախախտումների մասին խոսակցություններն ամբողջ գործընթացի ժամանակ ավելի շատ են եղել, քան կոնկրետ մատնանշումները», - ընդգծեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ