«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
14.04.2017
11:00
2017 թ․ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություների քվեարկությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ:

Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։ Այս մասին ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ էր:

Ինչպես նշեց Հակոբյանը, ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։ «Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով», - նշում է նա՝ նշելով օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները:

Հակոբյանի Խոսքով դրանք են՝ բողոքները փոստով ուղարկելու արգելք և դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ, բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում. քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչև ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն; լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետևանքները, դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով, նշում է նա, անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Նրա խոսքով, տարածքային ընտրական հանձնաժողովները ևս խոչընդոտել են բողոքների ընդունման և քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։ «Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա ևս արված չէ», - պարզաբանեց նա։

Այժմ նրա խոսքով, նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում  այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ», - նշում է Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ եղել են մի քանի դեպքեր, երբ նախաձեռնությանը դիմել են քաղաքացիներ՝ հայտնելով իրենց փոխարեն քվերակած է:

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն, իր հերթին անդրադառնալով ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերի մասին տեղեկություններին, հայտարարեց, որ այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո, հավելեց նա։

Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ այժմ նախաձեռնությունը ներկայացնում է միջանկյալ հաշվետվություն ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ: «Շուտով պատրաստ կլինի վերջնական զեկույցը եւ այն կներկայացվի լրատվամիջոցներին եւ հանրությանը», - հավելեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ