Քննարկում. «Վրաստանի ԱԳ նախարարի այցը Երևան. դիտարկումներ հայ-վրացական հարաբերությունների շուրջ»
12.04.2017
11:00
Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի, եւ մեծ գումարներ չունի, որ կարողանա ներդնել Հայաստանում, մասնավորապես՝ հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում:

Այս մասին ասաց «Մեդիա կենտրոնի» ապրիլի 12-ին «Վրաստանի ԱԳ նախարարի այցը Երևան. դիտարկումներ հայ-վրացական հարաբերությունների շուրջ» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով միացած «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գերոգի Կանաշվիլին:

Ապրիլի 11-12-ին կայացավ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան, որի ժամանակ նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, Իրան -Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ձեւավորմանը, ինչպես նաեւ կողմերը կարեւորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը:

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության, ՀՀ վարչապետն ու Վրաստանի ԱԳ նախարարը ապրիլի 11-ին կայացած ահնդիպմանը համակարծիք են եղել, որ նման նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:

Կանաշվիլիի խոսքով, Իրանը Վրաստանի համար, իհարկե, մեծ կարեւորություն է ներկայացնում: «Այս իմաստով Հայաստնը կարեւոր է Վրաստանի համար որպես դեպի իրանական շուկա դուրս գալու հարթակ: Սակայն չեմ կարծում, որ Վրաստանից Հայաստան, թեկուզ նշված ազատ տնտեսական գոտի մեծ ներդրումներ գան, քանի որ Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի: Դրանք մեր երկրներիկ խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք: Թեպետ որոշ ուղղություններով հնարավոր են համատեղ ծրագրերի իրականացում, սակայն մեծ ներդրումների մասին դժվար խոսք լինի», - ասաց փորձագետը:

Քննարկմանը մասնակից Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի այցից օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով:

«Սա վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունների արդյուքն է: Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են ու այստեղ մեծ դերակատարություն ունի Իրանի գործոնը: Հայաստանը կարելի է ասել տարանցիկ երկիր է դարձել դեպի իրան ապրանքափոխադրումների համար: Արդյունքում անցյալ տարի Հայաստանում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով», - նշեց նա՝ հավելելով, որ ինքն էլ մեծ սպասումներ չունի Մեղրիի Ազատնտնտեսական գոտում վրացական նեդրումների հնարավոր հոսքի մասով:  

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում թեպետ ակտիվացում է նկատվում, սակայն դրանք շատ չչին են, եթե համեմատենք Վրաստան-Թուրքիա կամ Վրաստան-Ադրբեջան տնտեսական փոխգործակցության ծավալների հետ; «Տեսեք, անցյալ տարի Հայաստանի ներդրորմները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում: Հասկանալի է, որ դրանք հիմնականում էնէրգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում են կատարվել, բայց հայկական ներդրումների ծավալը շատ չնչին է», - ասաց նա: 

Միեւնույն ժամանակ փորձագետներն անդրադարձան խնդրահարույց հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Վրաստանի դիրքորոշումների տարբերություններին: Որպես օրինակ՝ նա նշվեց վրացի փախստականների հարցում Հայաստանի դիրքորոշումը, եւ հակառակը, Վրաստանը ճիշտ այդպես է իրեն պահում՝ պաշտպանելով ադրբեջանական բանաձեւերը:

«Հավանաբար կողմերը փորձում են փոխզիջումային տարբերակը պաշտպանել: Հուսով եմ՝ ինչ-որ բան դրանից կստացվի»,- նկատեց Կանաշվիլին: Այստեղ Մելիքյանը հակադարձեց, որ վրացի փախաստականների վերաբերյալ բանաձեւում կային ընդհանրական եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ հայկական կողմի շահերից չբխող ձեւակերպումներ: «Հենց դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը չի կարող ինքն իր դեմ քվեարկել: Մյուս կողմից մինչեւ Սահակաշվիլիի իշխանության գալը Հայաստան ու Վրաստանը կարծես ունեին ջենտլմենական պայմանավորվածություն միմյանց դեմ դուրս չգալ միջազգային հարթակներում: Այս միտումը խախտվեց Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո եւ այն մինչեւ այժմ չի վերականգնվել», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ