Իրավապաշտպաններ. Տնօրենների հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի ահաբեկելու նպատակ ունի
12.04.2017
13:00
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հարցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Իրականում այդ կազմակերպության կատարած սկանդալային բացահայտման մեջ ոչ մի քրեական արարք չկա: Սա հայտնի լրագրողական հնարք է՝ բացահայտելու համար իրականությունը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին տեղի ուենցած քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:  

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրում են անում: 30 դպրոցի տնօրեններ, ընտրություններից հետո, դիմեցին դատարան՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ:

Իշխանյանի կարծիքով՝ երկրում ստեղծվել է մի այնպիսի վիճակ, երբ կրթությունը, որ պետք է համարվեր ամենահարգված ոլորտը, քաղաքականացվել է եւ հայտնվել մի այնպիսի վիճակում, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն իրենց աշխատանքը չկրոցնելու համար պատրաստ են նման ծառայություններ մատուցել իշխանություններին: «Նրանք նույնպես այս համակարգի զոհերն ու հպատակներն են»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ «Իրազեկ քաղաքցիների միավորում» ՀԿ-ի կատարածի մեջ ոչ մի քրեական արարք չկա:

Նրա խոսքով, քաղաքակիրթ երկրներում, նման բացահայտումների դեպքում, լինում է սկանդալ, հրաժարականներ: «Հանձնարարական կատարողները վստահաբար իմացել են, որ իրենք չեն պատժվելու: Ես վստահ էի, որ Դանիելի նկատմամբ ինչ-որ գործողություններ կատարվելու են՝ ընտրություններից հետո, իհարկե: Եվ դրա պատճառներից մեկն այն էր, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, պետք է օգտագործեին այդ բացահայտումները՝ ընդհուպ մինչև ուլտիմատում. եթե այս հարցը չի բացահայտվում, իրենք չեն մասնակցում ընտրություններին»,- ասաց նա: 

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին Ավետիք Իշխանյանի, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների գնահատականը Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված դատական գործին» թեմայով:

Արթուր Սաքունցի կարծիքով, տնօրենները չպետք է դիմեին դատարան զրպարտության հիմքով, այլ  թաղապետարաններն, մարզպետարանները և Հանրապետական կուսակցության շտաբները պետք է դիմեին դատարան ընդդեմ տնօրենների ու ասեին, որ նրանց ասածը զրպարտություն է: «Այժմ իշխանությունները տնօրեններին հերթական անգամ նվաստացնում են և ստիպում են բացարաձակապես անհիմն հիմքով դիմել դատարան», - ասաց նա՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ իրենք ուղղակի պատասխանատվություն ունեն, բայց չուեն  խիզախություն հրապարակավ ընդունելու այդ պատասխանատվությունը:

Լևոն Բարսեղյանի խոսքով դատական հայցերի նապատակն, ըստ ամենայնի,  ահաբեկելն է, ոչ թե արդարադատությունը:  «Փոխարեն պաշտպանվեն, դիմել են հարձակման: Սա շատ սխալ ճանապարհ է: Ձայնագրությունները հրապարակելու մեջ զրպարտություն չկա, իմ կարծիքով: Դա զրպրտություն որակելը կամ անգրագիտություն է, կամ նենգափոխելու նպատակ ունի»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ հայցվորները «քաշվելու են շատ գեշ», հետո գնալու են հրահանգիչներին ասեն՝ «ինչ մի կրակի մեջ գցեցիք մեզ»:

«Անհեթեթ հայցեր են, անապացուցելի բան է, մարդը չի զրպարտել: Խոսել ենք բազմաթիվ փաստաբանների, իրավաբանների, փորձագետների հետ»,- ընդգծեց Լեւոն Բարսեղյանը՝ նշելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան եւ կոչ կանեն այլ անձանց միանալ դրան:

Նրա խոսքով, այս հարցի շուրջ պետք է իրենց դիրքորոումները հայտնեց ընտրություներին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ հասարակական միավորումներն ու կազմակերպությունները: «Կրթությունն այնպիսի ոլորտ է, որ վերաբերում է Հայաստանի գերեթ յուրաքանչյուր քաղաքացու: Ուստի այժմ ժամանակ է, որ բոլորը հստակ ասենք իրենց կարծիքը եւ հաղթահարենք այս խնդիրը: Պետք է կարողանանք ընդունել այս մարտահրավերը, այս համակարգն արմատապես փոխվի», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ