«Ընտրական գործընթացի ամփոփում. ի՞նչ ակնկալել նոր ձևավորված խոհրդարանից»
Ապրիլի 5, 19:30

Ապրիլի 5-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտրական գործընթացի ամփոփում. ի՞նչ ակնկալել նոր ձևավորված խոհրդարանից» թեմայով: 

Բանավեճի բանախոսներն էին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանըքաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանըքաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«Այս ընտրությունները ազգային համաձայնության ընտրություններ էին, ազգը եկել էր համաձայնության ընտրակաշառքների շուրջ՝ գիտակցելով որ իրոք տեխնոգոլիական և տեխնիկական նորամուծություւնները թույլ չեն տա խցիկում կամ ընտրատեղմասում որևիցե բան կեղծել: Ընտրությունները այդ իամստով անցել են լրիվ նորմալ, և քաղաքական ուժերը ադեկվատ են ընդունել կամ շնորհավորել են: Ոչ միայն ազգային համաձայնության էր, այլև միջազգային համաձայնության, որովհետև միջազգային կառույցներն էլ ֆիքսեցին այն, ինչ ֆիքսեցին»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Արմեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունցածը մեծ վերապահումներով կարելի է անվանել ընտրություն:

«Սա զանգվածային միջոցառում էր, որտեղ նույնսիկ կարևոր չէ, որ ուժերը մտան խորհրդարան, որոնք դուրս մնացին: Տեղի ունեցավ մեծ խաբեություն, դետալները, մանրուքները կարևոր չեն»,- ասաց նա:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ