Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները (մարտի 5-31)
Ապրիլի 4, 12:00

Ապրիլի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները (մարտի 5-31)» թեմայով: 

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված մշտադիտարկման ամփոփ արդյունքներն ու դրանց վերլուծությունը:

Բորիս Նավասարդյանը նախ նշեց, որ, ինչպես վկայում են միջազգային ու մասամբ նաև տեղական դիտորդական առաքելությունները, այս ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների հետ կապված  դժգոհություններն ավելի պակաս են, քան նախորդ ընտրությունների ընթացքում:

«Ես կարող եմ ասել, որ հեռարձակվող լրատվամիջոցների առումով մենք մոտավորապես նույն իրավիճակն ունեինք, ինչ 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ արդեն 5 տարի առաջ մենք ունեցել ենք դրական զարգացումներ, որոնք պայմանավորված էին և՛ օրենսդրական փոփոխություններով, և՛ այն հանգամանքով, որ ՀՌԱՀ-ը մեր երկար տևած պահանջների արդյունքում նաև սկսեց մշտադիտարկել հեռարձակվող լրատվամիջոցներին: Մինչ այդ միայն միջազգային դիտորդներն ու մեր նման կազմակերպություններն էին դա անում, որը շատ քիչ շանս ուներ իրավական հետևանքների համար»,- իր խոսքում նշեց Բորիս Նավասարդյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ