«Խորհրդարանական ընտրություններ Հայաստանում 2017թ.» քննարկումների շարք
02.04.2017
14:00
Ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 24:00-ը:

Քննարկումներն ուղիղ հեռարձակվում են «Մեդիա կենտրոնի» Facebook-յան էջում:

Ժամը 14:00-ից մինչ 20:00 տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանը, Գյումրու Ժուռնալիստների

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Դանիել Իոաննիսյանը, ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը,  Հովհ. Թումանյանի անվ. Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Արտակ Կիրակոսյանը, Երևանի Մամուլի ակումբի ղեկավար, Բորիս Նավասարդյանը,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,  մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը:

Քննարկումների տեսագրությունները հասանելի են այստեղ:


Հաջորդիվ միջոցառումների օրակարգը հետևյալն է՝

Ժամը 20:30

Արամ Մանուկյան, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք 

Ժամը 21:00

Արմեն Մարտիրոսյան«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Էլինար Վարդանյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Ժամը 21:30

Վահե Էնֆիաջյան, Ծառուկյան դաշինք

Ժամը 22:00

Ստյոպա Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Ժամը 22:30

Թեկնածու՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից

Ժամը 23:00

Մանե Թանդիլյան, ԵԼՔ  դաշինք

Ժամը 23:30

Թեկնածու՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից 

Ժամը 24:00

Թեկնածու՝ Հայկական վերածնունդ կուսակցությունից:Բոլոր միջոցառումներին կապահովվի առցանց ուղիղ հեռարձակում ՄԿ Ֆեյսբուքյան էջի միջոցով:
 


 

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ