«Հայաստանում անտեր ձայներ չեն մնացել». Արմեն Ռուստամյան
31.03.2017
12:00
Ապրիլի 2-ին սպասվող Ազգային Ժողովի ընտրությունների ամենամտահոգող խնդիրները «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը համարում է պատգամավորության թեկանուծուների առաջադրման վարկանիշային համակարգը, ընտրակաշառքները և Լեռնային Ղարաբաղի խնդրում հայկական կողմի զիջումների գնալու վերաբերյալ նախընտրական քննարկումները:

«Մեր սրտով չէր վարկանիշային թեկնածուների առկայությունը, և սա նսեմացրեց այս ընտրությունների քաղաքական մակարդակը: Քաղաքականապես այս ընտրությունները կարծես նսեմացվել են: Ամեն մեկն ունի իր շրջանակը՝ խնամի-ծանոթ-բարեկամական, և գնալով համոզվեցինք, որ գրեթե դատարկ տեղ չի մնում անկախ ընտրողներ ունենալուն: Անտեր ձայն չկա՝ պարզ ասած, և շատ դժվար է այդ պարագայում քաղաքականացնել ընտրապայքարը», - «Մեդիա կենտրոնում» մարտի 31-ին՝ քարոզարշավի վերջին օրը հրավիրված հարցազրույց-ասուլիսին հայտարարեց ՀՅԴ համապետական ցուցակ գլխավորող, Ազգային ժողովի «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա վստահ է, որ վարկանիշային համակարգից պետք է հրաժարվել, ու այս ընտրություններն «այս կարգով առաջին ու վերջին անգամ պետք է լինի»: «Քանի որ այդ համակարգի կողմնակիցներն էլ հասկացան, որ դա ներկուսակցական պառակտման է բերում։ Թե ով է ֆեոդալը տվյալ տարածքում` սա էր նրանց պայքարի հիմնական խնդիրը», - ասաց բանախոսը:

Միեւնույն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ համամասնական ցուցակի առաջնորդը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելիս իշխանությունը զրկվել է վերարտադրության երկու ռեսուրսներից: «Առաջինը, մենք այժմ ձեւավորում ենք Ազգային ժողով համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգ այլեւս գոյություն չունի, եւ իշխանությունները չեն կարող հենց այնպես շուրջ 40 պատգամավորով մտնել խորհրդարան: Մյուս կողմից, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ քվեարկությունից հետո ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման միջոցով մենք բացառել ենք ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորությունը», - ասաց նա:

Միևնույն ժամանակ Ռուստամյանն անդրադարձ կատարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հրապարակած խաղաղության ծրագրին։ Թեպետ այդ ծրագիրը գրեթե ամբողջությամբ կրկնում է ՀՀ, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցած Մադրիդյան սկզբունքները, Ռուստամյանն ասաց, որ Ղարաբաղի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները համահունչ են պաշտոնական Բաքվի դիրքորոշումներին:

«Այն հայեցակարգը, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, բացարձակապես չի համատեղվում Ղարաբաղի ժողովրդի պատկերացումների հետ: Այսինքն՝ ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, թե որևէ մեկը, անտեսի ժողովրդի կարծիքը: Բա ի՞նչ ժողովրդավարությունից եք խոսում, ի՞նչ եք ասում՝ անելու ենք այն, ինչ Ղարաբաղի ժողովուրդն է ուզում: Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս ձեզ ասել է ինչ է ուզում», - ընդգծեց Ռուստամյանը:

Ողջունելով ԼՂ հակամարտության շուրջ ազատ քննարկումները Հայաստանում, միեւնույն ժամանակ, ՀՅԴ ներկայացուցչի մոտ տպավորություն է ստեղծվել, որ քարոզարշավին «պաշտոնական Բաքուն իր շուրթերից պրոպագանդա է իրականացնում այստեղ»։ «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը կործանարար առաջարկ է` նկատի ունենալով, թե ով է մեր հարեւանը։ Սուտ են ասում` չկա փոխզիջում Ադրբեջանի կողմից։ Ամենաբարձր փոխզիջումը Ադրբեջանի կողմից՝ Արցախի բարձր ինքնավարությունն է իր կազմում։ Իսկ այս առումով Տեր-Պետրոսյանը երբեք հաշվի չի առել ժողովրդի կարծիքը։ Նա լրիվ այլ հայեցակարգ է փորձում պարտադրել մեզ», - ասաց Ռուստամյանը:

Թեպետ Արմեն Ռուստամյանն իր խոսքում հաճախ էր կրկկնում՝ «Տեր-Պետրոսյանի առաջարկածը կործանարար է» թեզը, միեւնույն ժամանակ նա հստակ չէր պատասխանում մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նույն որակումները Դաշնակցությունը չի տալիս ՀՀԿ-ին եւ վերջինիս առաջնորդ Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրսյանի առաջարկածը ՀՀԿ- առաջնորդի բանակցած փաստաթուղթն է, ստացվո՞ւմ ՀՀ իշախանությունները բանակցել են ԼՂ-ի համար կարծանարար թեզերի շուրջ, - հարց ուղղեցինք մենք եւ չստացանք հստակ պատասխան: «Սերժ Սարգսյանն ասում է փաթեթով լուծել խնդիրը: Ճանաչել Արցախի անկախությունը եւ խոսել տարածքների մասին: Հակառակն ուղղակի վտանգում է Արցախի ժողովրդի գոյությունը», - ասաց Ռուստամյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
13.11.2018
11:00
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ