Հանքարդյունաբերության հաշվետու ու թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները
Մարտի 28, 13:00

Մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանքարդյունաբերության հաշվետու ու թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը, «Էկո իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը: Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Միաժամանակ ոլորտի կարգավորման և թափանցիկության հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: 2017 թ. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց ու հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որի առկայությունը Հայաստանում, ըստ բանախոսների, նշանակալի կերպով կօգնի հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ