«Աննախադեպ լավ ընտրություններ պետք չէ սպասել». Վարուժան Հոկտանյան
29.03.2017
11:00
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ամենատարածված խախտումներն են աշխատանքային ժամերին պաշտոնյաների ու պետական հաստատություններում աշխատակիցների մասնակցությունը իշխանական կուսակցությունների, հատկապես ՀՀԿ թեկանծեւների հետ հանդիպումներին:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 29-ին «2017թ. խորհրդարանական ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Իրականացված մոնիտիրինգի ժամանակ հայտնաբերվել են խախտումներ եւ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

«Արարատի մարզի Բերքանուշ համայնքում մարտի 20-ին քարոզարշավին մասնակցել են պոլիկլինիկայի աշխատակիցներն աշխատանքի ժամերին: Արտաշատում՝ ակնոցների բաժանում: Եղեգնաձորում, Արփի գյուղում, օրինակ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը հանդիպման ժամանակ ուղղակի պահանջել է, որ իրեն պետք է ապահովի 400 ձայն այդ գյուղը», - ասաց Հոկտանյանը:

Միեւնույն ժամանակ նա պարզաբանում է, որ վարչական ռեսուրսի չարաշահման ձեւերից են ճնշումներն ու սպառնալիքները, ընտրակաշառքի բաժանումն ու ցուցակագրումը։ Այս համատեքստում նա անդրադարձավ «Իրազեկ քաղաքցիների միավորում» ՀԿ-ի՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակագրումների մասին աղմկահարույց բացահայտմանը եւ իշխանության արձագանքին:

«Իշխանության մեկնաբանությունը, թե դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները աշխատանքի ժամին  ցուցակագրում չեն կատարել, ամենևին արդարացում չէ: Երբ ԿԸՀ-ն հայտարարում է, թե նրանց գործողությունների մեջ իրավախախտում չի տեսել, քանի որ նրանք ցուցակագրում իրականացրել են ոչ աշխատանքային ժամերին, սա վստահություն չի ներշնչում: Ստացվում է՝ ԿԸՀ-ն ուղղակի նրանց հարցրել է, իսկ այդ տնօրեններն էլ ասել են «ազնիվ խոսք» չենք արել նման բան, ու գործընթացը կարճվել է», - նշում է բանախոսը։

Հոկտանյանը պարզաբանեց, որ ցուցակագրումն ինքնին վարչական ռեսուրսի չարաշահում է, երբ դա վերադասն է անում աշխատավայրում: «Իսկ տնօրենը վերադաս է ուսուցիչների նկատմամբ: Այստեղ արդեն կապ չունի դա աշխատանքային ժամին է կատարվել, թե ոչ», - հավելեց նա: 

Բանախոսը նկատում է, որ ՀՀԿ-ն միակը չէ խախտումներ թույլ տալու եւ վարչական ռեսուրս կիրառելու հարցում:

«Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրս է չարաշահում, մյուս ուժերը, օրինակ՝ «Ծառուկյան դաշինքը», նույն կարգի այլ խախտումներ է թույլ տալիս։ Ահազանգեր կան նաև «Դաշնակցության» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունների վերաբերյալ», - ասաց նա՝ միեւնույն ժամանակ դժվարանալով ասել, թե այս խախտումներն ինչ ազդեցություն են ունենում ընտրությունների արդյունքների վրա:

«Բայց միանշանակ է, որ աննախադեպ լավ ընտրություններ, ինչի մասին խոսում են իշխանությունները, չենք ունենա», -ընդգծեց նա։

Նա վստահ է, որ որ իրավախախտումներ կատարած անձանցից շատերը պատասխանատվություն չեն կրելու։ Այս համատեքստում Վարուժան Հոկտանյանը ներկայացրերց որոշակի վիճակագարություն:

«Մարտի 21-ի դրությամբ դատախազություն ստացված 176 ահազանգերից 173-ը հանցակազմ չեն պարունակել կամ դրանցում նշված փաստերը հերքվել են։ Երեքի դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է: Կարծում եմ մեր հայտնաբերած խախտումներն էլ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեպքի նման մեկնաբանություն կստանա: Ոստիկանությունը, դատախազությունը և այլ իրավապահ մարմիններ փաստորեն իշխանությանն են ծառայում են: Սա պետություն-իշխանություն սերտաճման հետեւանք է, որը մեզանում չի վերանում», - եզրափակեց Հոկտանյանը։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ