Հարցազրույց-ասուլիս Արմեն Աշոտյանի հետ
28.03.2017
12:00
Մարտի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ «Դիտարկումներ և գնահատականներ նախընտրական գործընթացի շուրջ» թեմայով:

Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված 114 դպրոցների տնօրենների ձայնագրություններին՝ Արմեն Աշոտյանը տվեց քաղաքական և իրավական գնահատականներ:

«Իրավականի մասով ակնհայտ է, որ այդ ձայնագրությունների ուսումնասիրությամբ այս պահին զբաղվում են տարբեր պատկան մարմիններ՝ ԿԳՆ-ից մինչև Գլխավոր դատախազություն: Այսինքն՝ եկեք հասկանանք, որ իրավական պետության կառուցման ճանապարհին հանրային գնահատական պետք է տալ բացառապես այն դեպքում, երբ կա դրա համար իրավական հիմք»,-ասաց Աշոտյանը:

Աշոտյանը ընդգծեց, որ իրավական տեսակետից իրենք ունեն իրենց հակափաստարկները:

«Անկախ դիտորդական կազմակերպությունը հետազոտության համար թիրախավորել է ՀՀԿ-ին:Եթե խնդիրը դրվեր բոլոր քաղաքական ուժերի տնօրեններին խոսեցնելու մեջ, կարող էի հասկանալ, որ նպատակն ավելի օբյեկտիվ է»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծում է, որ  ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները։
«Նորմալ չէ, եթե ապացուցվի, որ դա արվել է աշխատանքի ժամին, դա պաշտոնական լիազորությունների չարաշահում է: Բայց եթե դա արվել է աշխատանքից դուրս , ապա դուր է գալիս, թե չէ, պետք է ընդունենք, որ այդ մարդիկ ունեն Սահմանադրությամբ, Քաղաքական կուսակցությունների մասին օրենքով նույն սահմանադրական իրավունքները, ինչ որ բոլորը: Չկա օրենք, որը արգելի քաղաքացիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ որոշակի պայմանների դեպքում»,-շեշտեց Աշոտյանը:
Նա նշեց, որ  անձամբ լսել է տասնյակ ձայնագրություններ ու փաստում է, որ իր լսածների մեջ օրենքի խախտման գնահատական չկա:

«Ամեն դեպքում իրավական մարմինների կողմից գնահատականներ կտրվեն: Որտեղ կա խախտում, տնօրենները պետք է կրեն պատասխանատվություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու խոսակցություններին, ապա ես կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդականից զրկելու, քան ՀՀԿ-ին` քարոզարշավից»,-հավելեց Աշոտյանը:

Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, նա ընդգծեց, որ դաշինքը տապապել է  «ա» և »բ» պլանները, հիմա անցել է պլան «գ»-ին։  

«Ակնհայտ է հետևյալը, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը, ՕՐՕ դաշինքը տապալեց պլան «ա»-ն՝ լուրջ քարոզարշավ, բարձր վարկանիշներ։ Տեսավ, որ չկա, բարեհաջող տապալեց պլան «բ»-ն, որը հալածյալի կերպար ստանալն էր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես էին քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ կապ չունի իրենց հետ, հետո մենք տեսնում ենք, որ նույն Բաբայանի կերպարով փորձում էին հալածյալի կերպար ստանալ, հետո հասկացան, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Դրա համար երեկվանից անցել է պլան «գ»-ի. եթե իրենց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է անպայման մեկին կպնել»,-հայտարարեց Աշոտյանը:

Հարցազրույց-ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ