«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը
27.03.2017
12:00
Մարտի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց դիտորդական առաքելության նախապատրաստական աշխատանքներն ու ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների բողոքարկման համակարգը:

Ասուլիսի բանախոսներն էին «Քաղաքացի-դիտորդ»  նախաձեռնության ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը,  Լուսինե Հակոբյանը և Արմեն Գրիգորյանը:

Լուսինե Հակոբյանն ասում է, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համար դիտորդներին պատրաստել են 2 փուլով՝ ընտրական օրենսդրության մասին տեսական գիտելիքներ և գործնական դիտորդական գիտելիքներ փոխանցելով:

«Մենք կարևոր գործիք ունենք, որը փորձարկել ենք սահմանդրական հանրաքվեի նաշախեմին: Դա «Վերահսկիր ընտրությունը» գործիքն է, որով կոչ ենք անում ՀՀ-ում գտնվող և ՀՀ-ից դուրս գտնվող անձանց նախագրանցվել: Դրա միջոցով մենք կարողանում ենք ձեռք բերել քվեարկությանը մասնակցող քաղաքացիների ցուցակ: Վերջին ԸՕ փոփոխությունների արդյունքում քվեարկությունից հետո հրապարակվելու են ցուցակները և դրանք համադրելով բազայում գրանցումների հետ, մենք կարողանալու ենք պարզել՝ այն անձինք, որոնք գրանցվել են որպես քվեարկությանը չմասնակցող, արդյո՞ք այդ անձանց փոխարեն տեղի են ունեցել քվեարկություններ»,- ասաց Հակոբյանը:

Նա նշում է, որ սա հիմք կտա իրավապաշտպաններին դիմել վարչական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները:

«Այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, սա հնարավորություն կտա հաղորդումներ ներկայացնել համապատասխան իրավապահ մարմինների և այդ անձինք մեր ջանքերով կկրեն համապատասխան քրեական պատասխանատվություն: Օրինակ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո բազմաթիվ գործեր հարուցվեցին և մոտ 60 անձ ենթարկվեց քրեական պատասխանատվության ընտրությունների ընթացքում զանազան ընտրակեղծարարությունների համար: Իհարկե պատիժը եղել է տուգանքի տեսքով, սակայն մենք կարող ենք մի քանի քայլ առաջ գնալ»,- նշեց Հակոբյանը:

Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ 4400-ից ավելի դիտորդներ են գրանցվել, որոնք ծածկելու են 1600 ընտրատեղամաս, ինչը կազմում է ընտրատեղամասերի 75 տոկոսից ավելին և բնակչության ձայների վերահսկման 95 տոկոսից ավելին: Դիտորդներից 310-ը լինելու են Սփյուռքից:

«Սփյուռքի հետաքրքրությունը շատ մեծ է, մարդիկ ցանկություն են հայտնում ինչ որ ձևով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին: Այսինքն դիտորդների 10 տոկոսը լինելու է Սփյուռքից, ինչը սկզբնականի համար լավ է»,-ասում է Գրիգորյանը:

Նա մտահոգություն է հայտնում գրանցված 28 հազար դիտորդների համար, քանի որ յուրաքանչյուր ընտրատեղամասում բաշխվում է 14 դիտորդ:

«Սա խնդիր է առաջացնում, քանի որ սահմանափակում կարող է ստեղծել իրական դիտորդական առաքելությունիրականացնող դիտորդների համար»,-նշում է Գրիգորյանը:

Տիգրան Եգորյանն էլ անդրադաձավ ԿԸՀ-ի կայացրած մի քանի որոշումներին, որոնք իրավական տեսանկյունից խնդիր են ստեղծում: 

«Դա վտանգավոր է, քանի որ անորոշություն է առաջացնում օրենքի ընկալման, կիրառության տեսանկյունից: Չափազանց վտանգավոր է ԿԸՀ-ի այն որոշումը, որով սահմանվում է հնարավորություն այն անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց փոխարեն ստորագրվել է ուրիշ անձի կողմից և հնարավորւթյուն են տալիս այդ անձանց առանձին ստորագրել նշումների համար սյունակում: Դա դժվարացնելու  է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերը որսալու հարցը»,- ասում է Եգորյանը:

Մյուս ռիսկերով լի որոշումը, ըստ Եգորյանի ,ԿԸՀ-ի պարզաբանումն է քվեաթերթիկի առաջին էջում նշումներ կատարելու վերաբերյալ:

«Ըստ ԿԸՀ-ի դա չի հանգեցնի քվեաթերթիկի անվավերության, թեև նախկինում ԿԸՀ-ն ուղիղ հակառակ որոշումն էր պնդում: Սա պարունակում է ռիսկեր քվեարկության նկատմամբ հսկողություն սահմանելու համարա»,-հավելում է Եգորյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ