«Նախընտրական պայքար. ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերն Արմավիրի մարզի խնդիրների համար». քննարկում
25.03.2017
12:00
Արմավիրի մարզում ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը հիմնականում թիրախավորել են գյուղատնտեսական խնդիրները՝ ոռոգման համակարգի բարելավումից մինչեւ գյուղական տնտեսությունների արտադրողականության ու արդյունավետության աճ:

Ընտրապայքար նետված կուսակցություններն ու դաշինքները տարածաշրջանի բնակիչներին առաջարկում են հենց այդ խնդիրների լուծման զանազան տարբերակներ:

Մարզի գյուղատնտեսական խնդիրների լուծման շուրջ էլ բանավիճեցին քաղաքական միավորների ներակայացուցիչները մարտի 25-ին «Մեդիա կենտրոնի» Արմավիրի Զարգացման Կենտրոնի հետ համատեղ Արմավիր քաղաքում «Նախընտրական պայքար. ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերն Արմավիրի մարզի խնդիրների համար» թեմայով անցկացված քննարկմանը:

Քննարկմանը մասնակից «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ  Գառնիկ Ղազարյանը կարծում է, որ մարզի գյուղատնտեսական խնդիրների լուծման եւ բնակչությանն աշխատատեղերով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան, տյվալ դեպքում չինական ներդրումներ: «Մենք ցանկանում ենք չինական ծրագրեր, լուրջ ներդրումներ բերել Հայաստան, որպեսզի արտադրությունը զարգացնենք, արտահանումը մեծացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ընտրվելու դեպքում կկարողանա չինաստանցի գործարարներից ներդրումներ բերել Հայաստան:

Նա հավելեց, որ արդեն ունեն պայմանավորվածություններ չինական մի քանի կազմակերպությունների հետ, իսկ դրանց ձեռքբերմանը նպաստել են իր՝ Չինաստանում ուսանող որդիները: Միեւնույն ժամանակ նա համոզում էր քննարկման մասնակիցներին, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, եթե ինքն ընտրվի պատգամավոր, իսկ «Հայակական վերածնունդ» կուսակցությունն ընտրությունների արդյունքում ծանրակշիռ ներկայացվածություն ունենա խորհրդարանում: 

«Չինացի գործարարները մտածում են, որ ռիսկի գործոն կա՝ Հայաստանը պատերազմական վիճակում գտնվող երկիր է, փակ սահմաններ ունի: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ ներդրումները լինեն: Խոսքը 650 մլն դոլարի ներդրումների մասին է, որոնց մեծ մասը պետք է կատարվեն Արմավիրի մարզում»,-ասաց Ղազարյանը: 

Քննարկման մասնակից «ԵԼՔ» դաշինքի անդամ Շանթ Գրիգորյանը իր խոսքի սկզբում բարձրաձայնեց, որ Արմավիրում պատռում են ընդդիմադիր ուժերի պաստառները, ինչը խանգարում է իրենց ձայնն ավելի լսելի դարձնելուն: Անդադառնալով մարզի խնդիրներին՝ նա ընդգծեց, որ Արարատի ու Արմավիրի մարզերն առանցքային նշանակություն ունեն գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Նա կարծում է, որ այս երկու մարզերում հողային ֆոնդը ճիշտ չի օգտագործվում, իսկ արդյունավետությունը շատ ցածր է:

«Մեր հողային ֆոնդերը հիմնականում գտնվում են այս երկու մարզերում: Այսօր մենք լուրջ խնդիր ունենք հողային ֆոնդի հետ՝ դրանք անփութորեն շահագործվել են, անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ դա պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ: Հողերի գրեթե 25 տոկոսն աղակալած է և պիտանի չէ մշակելու համար, մոտավորապես 45 տոկոսը չի մշակվում»,- ասաց «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչը:

Թեպետ, ըստ նրա, տարեցտարի վիճակն ավելի է բարդանում, սակայն որոշակի լուծումներ կան, որն առաջարկում է իր ներկայացրած դաշինքը: «Դրանք հիմնված են բարձր տեխնոլոգիաների կիրառման վրա: Աշխարհը զարգանում է, իսկ մենք դոփում ենք տեղում: Գյուղատնտեսության ոլորտում պետք են նոր մոտեցումներ կիրառել, բարձր տեխնոլոգիաներ ներդնել: Մենք այս պարագայում հակված ենք ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ցանցային տեխնոլոգիաների ներմուծմանը ու էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի արտադրության հիմնմանը», - ասաց նա:

Քննարկմանը մասնակից Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռազմիկ Մարգարյանը, որ Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ղեկավարն է, որպես մարզում լուծման կարիք ունեցող հրատապ խնդիր մատնանշեց ոռոգման համակարգը: «Դրա հետևանքով մի շարք այլ խնդիրներ են ի հայտ եկել»,-ասաց նա՝ հավելելով, որ իր կուսակցությունն այս պահին խնդիր է դրել գյուղմթերքի վերամշակող հզորությունների զարգացման շրջանակներն ընդլանել: «Արդեն կան որոշակի շարժեր ու ծրագրեր», - նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Որպես ասածի ապացույց ներկայացրեց բամբակի արտադրության ոլորտում կատարվող ներդրումները:

«Շուրջ 20 մլն դրամի ներդրում է կատարվելու բամբակի արտադրության գործարան հիմնելու համար, դրան կից անասունների կերի բազա է ստեղծվելու», - ասաց Ռազմիկ Մարգարյանը:   

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
Դեկտեմբերի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները:
«Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը»
21.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ քննարկում՝ «Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը» թեմայով:
Բարձր մակարդակով ստացվում է խոսել Ռուսաստանի հետ, սակայն ավելի ցածր մակարդակում բարդություններ կան
21.12.2018
11:00
Չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ՌԴ-ի հետ որևէ խնդիր չունենք, սակայն սա, ասես, իր անձնական ուղիղ կապի մակարդակն է, մնացած բոլոր դաշտերում, երևի թե, կան բացթողումներ, որոնք տարբեր հարցադրումների հիմք են հանդիսանում։
«Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում»
20.12.2018
12:00
Դեկտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ