«Տնտեսական խնդիրները նախընտրական ծրագրերում, նոր լուծումնե՞ր, թե՞ հին մոտեցումներ»
23.03.2017
20:00
Մարտի 23-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Տնտեսական խնդիրները նախընտրական ծրագրերում, նոր լուծումնե՞ր, թե՞ հին մոտեցումներ» թեմայով:

Բանավեճին մասնակցում էին Զոյա Թադևոսյանը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք), Վիլեն Խաչատրյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն), Աշոտ Եղիազարյանը («Ազատ դեմոկրատներ»  կուսակցություն), Արթուր Խաչատրյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն»  կուսակցություն) և Վազգեն Սաֆարյանը (Հայաստանի Կոմունիստական կուսակցություն): 

Զոյա Թադևոսյանն ասում է, որ ժողովրդավարության  հաստատումը անհրաժեշտություն է Հայաստանում, հակառակ դեպքում տնտեսական ոչ մի խնդիր հնարավոր չի լինի լուծել:

«Մենաշնորհները, արտագաղթը, տնտեսության քայքայումը, որ ծագում են, նրանից է, որ իշխանություններին չի հետարքրում: Արտաքին պարտքը լավ հնարավորություն է  թալանելու  համար: Արտաքին պարտքը ձևավորվում է հենց թալանի համար, պարտքը վերցնում են, որպեսզի ծախսեն ներկորպորատիվ շահերը բավարարելու համար,  հետևաբար դա անընդհատ կաճի, դրա արդյունքում կունենանք աղքատության բարձր մակարդակ, շատ ցածր զբաղվածություն և արտագաղթ»,- ասում է  Թադևոսյանը:

Նա ընդգծում է, որ իրենց համար շատ կարևոր է շնորհապետության ձևավորումը:

«Իշխանության մեջ չպետք է լինեն տգետները, չպետք է լինեն պատահական մարդիկ, չպետք է լինեն  ծանոթների, բարեկամների մրջոցով աշխատանքի տեղավորվածները, պետք էլինեն կրթված, փորձառու, հարգված մարդիկ, չկաշառվող մարդիկ: Շատ կարևոր քայլ ենք համարում կոռուպցիայի դեմ պայքարը, դա ամենակարևոր քայլն է»,- նշում է Թադևոսյանը:

Վիլեն Խաչատրյանն անդրադառնալով օֆշորներին՝ նշեց, որ. «Եթե մենք դիտարկում են Հայաստանից կապիտալի անօրինական արտահոսքը, օֆշորներում կուտակված միջոցները, ապա կարելի է դեօֆշորիզացիայի կանոնների, միջազգային հաշիվները գաղտնազերծելու միջոցով հսկայական միջոցներ հետ բերել Հայաստան»:

«Հայաստան միայն 1,5 միլիարդ  դոլարի չմաքսազերծված, ապօրինի ապրանք է մտնում, դրա մաքսազերծումը արժե մոտ 500 միլիոն դոլար: Յուրաքանչյուր մարզ, 1 կամ 2 խոշոր կազմակերպություն պետք է ունենա, որոնց շուրջ ձևավորվեն փոքր և միջին ձեռնարկությունները: Պետք է ստեղծվեն նույն այդ մետաղների զտման գործարանները  և ոչ թե մենք պետք է լինենք հումք արտահանող բանանային երկրի մոդելով առաջ գնացող պետություն»,-նշեց Խաչատրյանը:

ԱշոտԵղիազարյանն էլ նշեց, որ Հայաստանը փաստացի գտնվելով այնպիսի տնտեսական քաղաքական տարածքում, որը ԵԱՏՄ-ն է, կախվածության մեջ է գտնվում:

«Այդ կախվածությունը անլուծելի է դարձնում այս խնդիրը, այդ կախվածությունը հիմնված է կոռուպիցոն սխեմաների վրա, այդ ցանցերը, կոռուպցիոն սխեմաները չանհետացան: ԽՍՀՄ նախկին երկրներում քաղաքական և տնտեսական էլիտաները սերտորեն իրար հետ կապված են, ինչը անելանելի է դարձնելու մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարը: Մենաշնորհները դառնում են անհաղթահարելի խնդիր, դրա միակ լուծումը ամբողջ այդ հյուսվածքի պատռումն է, այդ ցանցի կազմաքանդումն է, ինչը հնարավոր է միայն ինքնիշխան պետության դեպքում: Երբ որ մենք ասում ենք դուրս գալ  ԵԱՏՄ կազմից, մենք ասում ենք վերականգնել մեր ինքիշխանությունը: Մենք կարող ենք ինքիշխան հարաբերությունների մեջ  մտենլ այլ գործընկերնրի հետ, որի արդյունքում կձևավորենք նոր քաղաքական, տնտեսական էլիտաներ, ինչը հնարավոր կդարձնի արդյունավետ պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ»,- ասում է Եղիազարյանը:

Նա ընդգծում է, որ այս առումով իսկապես կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է:

Արթուր Խաչատրյանն ասում է, որ մարդիկ այսօր Հայաստանից արտագաղթում են ոչ միայն տնտեսական պատճառով, այլ որովհետև երկրից նեղացած են, չեն զգում երկրի հոգացությունը:

«Միջոցները միշտ կան, պետությունը միշտ ունի միջոցներ, կարևորը որտեղ ես այդ միջոցները ծախսում: Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, դա հաշվապահական փաստաթուղթ չէ: Եթե մենք կարողանանք ճիշտ և ազնիվ հարկային քաղաքականություն վարել և այդ հարկային  միջոցները կարողանանք ուղղել պետական բյուջե, ոչ թե թողնենք այդ մարդիկ, որ հարկերից խուսափում են, ցփնեն այդ միջոցները բարեգործության պիտակի տակ, հենց միայն այդ միջոցները հավաքելով կարող ենք ուղղել պետության համար կարևոր ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Խաչատրյանը:

Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ տարիներ շարունակ Հայաստան է ներմուծվել 4 միլիարդի ապրանք:

«Եթե մենք ժամանակին ներմուծմանը զուգընթաց տեղական արտադրություն կազմակերպեինք, մենք որոշակի գումարներ կարող էինք ունեալ: Վերջին 17 տարիներիին 47 միլիարդ  դոլարի ուրիշի արտադրած ապրանք է ներկրվել Հայաստան, իսկ արտահանվել է 17 միլիարդ դոլարի ապրանք, այսինքն բացասական հաշվեկշիռը արտաքին առևտրի կազմում է 30 միլիարդ դոլար»,-նշեց Սաֆարյանը:

Նա հավելում է, որ եթե պետությունը այդ 17 տարիների ընթացքում ունենար որոշակի առևտրային կապիտալ, ապա 250 միլիոն դոլարի  գումար կարելի էր ներդնել արդյունաբերության մեջ:

«Բայց մեզ մեզ մոտ հակառակ պրոցեսն է գնացել: Մենք մեր ծրագրում մեծ տեղ ենք հատկացնում արդյունաբերութան վերականգնմանը: Մենք պիտի մեր արդյունաբերական կարողությունները վերագործարկենք»,- հավելեց Սաֆարյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ