«Կրթության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում»
24.03.2017
12:00
Մարտի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Կրթության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում» թեմայով:

Քննարկման  բանախոսներն էին Անահիտ Բախշյանը  («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն) և Ռուզաննա Մուրադյանը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն):

«Երկրի և պետության հենքը այն կրթական համակարգն է, որը տալիս է մասնագետներ տարբեր ոլորտներում: Այսօր կրթված հասարակությունը պետության զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է»,- քննարկման սկզբում ասաց Ռուզաննա Մուրադյանը:

Անդրադառնալով կրթական ոլորտում իրականացրած բարեփոխումների ծրագրին՝ Մուրադյանը նշեց մի շարք ձեռբերումներ՝ միևնույն ժամանակ նշելով բացթողումների և խնդիրների մասին:

«Փորձեցինք իրականացնել և ստեղծել նոր չափորոշիչներ, հայկական նոր դասագրքեր, ուսուցիչների վերապատրաստում, գնահատման նոր համակարգ, խորհուրդների ձևավորում, ավագ դպրոցների ձևավորում,  տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց ոչ միայն դասաժամերի, այլև կառավարման մեջ: Նախակրթարաններ-դպրոց կապը տեսնում ենք նաև բարեփոխումների վերջին ծրագրի մեջ, ունեցանք ձեռքբերումներ դպրոցաշինության մեջ՝ հագեցնելով նոր լաբորատորիաներով, ունեցանք ամբողջովին ջեռուցվող դպրոցներ Երևանում»,- ասում է Մուրադյանը:

Միևնույն ժամանակ Մուրադյանը նշում է, որ կրթության ոլորտում զարգացումը և տարվող բարեփոխումները չեն հասցրել այն նշաձողին, որին իրենք ցանկանում են հասնել:

«Մանկավարժի պատրաստվածության մակարդակը համարում ենք խնդիր, մենք համարում ենք, որ մանկավարժները անընդհատ կրթվելու,  դաստիարակվելու հնարավորություններ պետք է ունենան: Ավագ դպրոցում մենք ունենք խնդիր, ավագ դպրոցի մանակավարժը պետք է տարբերվի միջնակարգ դպրոցի մանկավարժից, մասնագետները լավ վերպատրաստված չեն»,- ասում է Մուրադյանը:

Քննարկման մյուս բանախոս Անահիտ Բախշյանն ասում է, որ որակյալ մասնագետներ ունենալու համար որակյալ կրթություն պետք է ապահովել, որակյալ կրթության համար ֆինանսավորում է պետք:

«Բայց մեր պետական բյուջեն ամեն տարի կրճատում է կրթության ֆինանսավորումը: 2015-ին նախատեսված էր հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, 2016-ին մենք 2,3 տոկսով մի կերպ փակեցինք, դա նշանակում է, որ եթե աստիճանաբար ֆինանսները պակասում են, ուրեմն հնարավոր չէ առաջընթաց ապահովել, ինչ էլ ասենք, օդի մեջ խոսքեր են»,-ասաց Բախշյանը

Անդրադառնալով դպրոցների հիմնանորոգմանը՝ Բախշյանը ընդգծեց, որ մարզերում կա 460 չհիմնանորոգված դպրոց:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ