«ԱԺ մոնիտորինգ». խորհրդարանի 5-ամյա գործունեության ամփոփիչ զեկույցի ներկայացում
21.03.2017
14:00
Մարտի 21-ին Մեդիա կենտրոնի և «Մանդատ ՀԿ»-ի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա գործունեության դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցի շուրջ:

Զեկույցում ամփոփվել  են խորհրդարանի օրենսդրական և վերահսկողական գործունեության դիտարկման արդյունքները, ԱԺ խմբակցությունների հնգամյա գործունեության հիմնական ցուցանիշները:
Քննարկման բանախոս, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար, Լուսինե Վասիլյանն ասաց, որ 5 տարիների ընթացքում այս խորհրդարանը հասցրել է ավանդույթներ ձևավորել,  որոնք տիպիկ են դարձել 5-րդ գումարման Ազգային ժողովի համար՝ էականորեն թուլացնելով խորհրդարանի դերն ու կշիռը իշխանության մյուս թևերի հետ փոխհարաբերություններում:

«Այս 5 տարում 1078 օրենք է ընդունվել խորհդարանում, այստեղ չենք ներառել վերջին գարնանային նստաշրջանի տվյալները: Այդ օրենքներից ընդամենը 66-ն են մայր օրենքներ, մնացածը փոփոխություններ և լրացումներ են օրենքներում: Ամենախոսուն ցուցանիշը այն է, որ յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը գրել է Կառավարությունը, այսինքն 1078 օրենքից 995-ի հեղինակը Կառավարությունն է: Սա այն միտումն է, որն ամեն նստաշրջանում առանձնացնում էինք, օրենքների 92 տոկոսի հեղինակը Կառավարությունն է»,-ասում է Վասիլյանը:

Մյուս ահազանգը այն է, ըստ Վասիլյանի, որ ամեն 2-րդ օրենք ընդունվել է արտակարգ ընթացակարգով:

«Հինգ տարվա ընթացքում խորհրդարանը ընդունել է ընդդիմադիրների հեղինակած 10 նախագիծ: Ամենաշատը փոփոխվել է պետաիրավական ոլորտի օրենսդրությունը, երկրորդը՝ տնտեսական ոլորտինը, երրորդը՝ հարկայինը: Ամենաքիչը փոփոխվել են գիտությանը և մշակույթին վերաբերող օրենքները: Ամենաշատ ձեռնպահ քվեարկածների տասնյակը գլխավորում են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և Ժառանգությունը»,-նշում է Վասիլյանը:

Ըստ դիտարկման արդյունքների՝ ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներից են Նիկոլ Փաշինյանը,Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը:

 Ամենաակտիվ պատգամավորների, ամենաշատ հարց տված և ելույթներ ունեցած պատգամավորների տասնյակը գլխավորում է Միքայել Մելքումյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը: Արամ Մանուկյանը տասնյակի վերջին տեղում է՝ որպես ամենաակտիվ պատգամավոր:

«Ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդը՝ Վարդան Օսկանյանը, երրորդը՝ Աշոտ Աղաբաբյանը: Ամենաշատ կողմ քվեարկածները ՀՀԿ պատագամավորներն են, ոմանք 100 տոկոսանոց արդյունք են գրանցել. Ռազմիկ Զոհրաբյան, Ռուբեն Հովսեփյան և Հրանտ Գրիգորյան: Ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը»,-ասում է Վասիլյանը:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ասում է, որ որպես գնահատման եղանակ վերցրել են, թե որքանով են պատգամավորները իրենց քվեարկություններում, արտահայտած դիրքորոշումներում հավատարիմ մնացել իրենց ծրագրային դրույթներին:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է, որ այս տվյալները տեսնելուց հետո հասկանում ես, թե ինչպիսի պառլամենտ չպետք է ունենալ:

«Սա խայտառակություն է, մենք պառլամնետ չենք ունեցել, 8 տոկոսանոց պառլամենտ, քաղաքական մեծամասնությունը, որ այնտեղ նստած է, կոճակ է աշխատել:   645 օրինագիծ 24 ժամյա ռեժիմով: Վերջին քառօրյան, որ կայացավ 46 օրենք են ընդունել, ոչ մեկը չհասցրեց կարդալ, թե ինչի մասին են այդ օրենքները: Ամեն նստաշրջանում 5 արտահերթ են բերել և ամեն արտահերթում ոչ մեկը չի հասցրել կարդալ, թե ինչի մասին են օրենքի նախագծերը»,-ասաց Մանուկյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, որ զեկույցում կան ռացիոնալ և ճիշտ կողմեր:

«Բայց դուք պետք է պառլամենտի ներսում տեսնեք, թե ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան գործը առաջ տանելու համար: Ընդդիմադիրների կողմից առաջարկված այդ 10 օրենքները, որ  ընդունվել են, այդ 10-ից 4-ը ես եմ հեղինակել: Ուրախ եմ, որ ես ամենաակտիվ պատգամավորն եմ»,-ասաց Մելքումյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ