«Գնահատականներ և դիտարկումներ քարոզարշավի ընթացքին»
22.03.2017
11:00
Մարտի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Գնահատականներ և դիտարկումներ քարոզարշավի ընթացքին» թեմայով:Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քաղտեխնոլոգ, Վիգեն Հակոբյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Վիգեն Հակոբյանն ասում է, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած բռնությունները պայմանավորված են Ընտրական նոր օրենսգրքում վարկանիշային համակարգի ներդրմամբ:

«Այդ պայմաններում քարոզչությունը կարող  է անցկացվել մի մեթոդոլոգիայով, այն, որ ձայների քանակը կախված է  լինելու ռեյտինգային թեկնածուների աշխատանքով, կոնկրետ արդյունքով: Ընտրողները նաև անձնավորված ընտրություն են անում, դա է վկայում վարչապետի բարձր վարկանիշը ու հանրապետական կուսակցության ահամեմատ ցածր վարկանիշը: Մեկ շաբաթ անց հասկանալի դարձավ, որ սկսել են անձնավորված ընտրություն կատարել և ընտրությունը գնում է վարչապետի թեկնածուների միջև: Հանրապետականները առաջ են մղել Կարեն Կարապետյանին, իսկ Ծառուկյան դաշինքը Գագիկ Ծառուկյանին: Մյուս ուժերի դեպքում կոնկրետ ընդգծված լիդերներ չկան և այդ քաղաքական ուժերն էլ են հասկանում, որ գլխավոր թերություննից մեկը նաև այն է, որ իրենք չեն հայտարարում՝ ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն»,-ասաց Հակոբյանը:

Արմեն Բաղդասարյանն ասում է, որ այս ընտրություններին ծեծուջարդը աննախադեպ է բովանդակային առումով:

«Առաջին անգամ է, որ նույն կուսակցության մեջ լինեն բռնություններն ու ծեծուջարդը, դա քաղաքական պայքարի տարրեր չունի իր մեջ: Երբ մեկնաբանում են, ասում են կեցնաղային հողի վրա էր, նրանք մանդատի են ուզում տիրանալ կենցաղայաին հարցեր լուծելու համար, ուստի նրանք բախվում են կենցաղային հարցերով: Կրեատիվություն չկա, նորություն առանձնապես չկա: Վերցնենք իշող կուսակցության քարոզարաշավը, պարզ պրիմիտիվ քարոզարշավ է.  ասում են, տեսեք նա մեր վարչապետն է, ինչ լավ մարդ է, ուզում եք նա լինի, ընտրեք մեզ»,-ասում է Բաղդասարյանը:

Նա ընդգծում է որ հասարակության զգալի մասը չի ակնկալում քաղաքական լուծումներ:

«Ասում են, մեզ լավ նայեք, կենցաղային հարցերը մեր լուծեք:  Ինչ հասարակությունը ակնկալում է, քաղաքկան ուժերը  դա էլ  առաջարկում են: Այս ընտրություներին քաղաքական տարրը զրոյի է  հավասարեցված»,-նշում է Բաղդասարյանը:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ  քաղաքական դաշտը ապաքաղաքականացված է:

«Տարիներ շարունակ քաղաքական էլիտաները անընդհատ աշխատել են քաղաքական դաշտի ապքաղաքականացման վրա: Հասարակությունը նույնիսկ պատրաստ չէ լուրջ և խորը քաղաքական, տնտեսական պլատֆորմներ ընկալալու: Գրեթե բոլոր ուժերը կամ ոչինչ չեն առաջարկում, կամ ուղղակի կենացների մակարդակով ասում են  լավ կլինի: Ավելի լայն, պոպուլիստական ուղղվածություն ունի այս քարոզարշավը: Դա ընդհանուր հասարակական խնդիր է,  կուսակցական գաղափարախոսական դաշտը քանդվել է: Համացանցում յուրաքանչյուրը աշխատում է իր պոզիտիվ թեկնածուի վրա»,-ասում է Մարտիրոսյանը:

Նա նշում է , որ այսս անգամ քաղաքական ուժերը ավելի շատ աշխատում են սեփական դրական կերպարը ստեղծելու վրա, քան հակառակ ուժին փնովելու, քննադատական նյութեր տարածելու վրա:

«Երիտասարդներն այս ընտրություններին ավելի շատ են ներգրավված թե քարոզարշավին, թե կուսակցության ցուցակներում»,-հավելում է Մարտիրոսյանը:

Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ ամենամեծ առանձնահատկություններից մեկը վարկանիշային համակարգն է,  որը միջկուսակցական բռնությունները տեղափոխել է  ներկուսակցական բռնությունների դաշտ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ