«Բնապահպանական խնդիրները և առաջարկվող լուծումները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում». քննարկում
21.03.2017
11:00
Հայաստանում հանքարդյուանբերության արագ տեմպերով և հախուռն զարգացումն արդեն իսկ աղետալի հետևանքներ է թողնում շրջական միջավայրի վրա: Բնապահպանական խնդիրները սուր զգացնել են տալիս Ախթալայում, Ալավերդիում և Սյունիքի մարզում:

Չկա շրջակա միջավայրի նկատմամբ վնասների վերականգմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաեւ թափանցիկ ու պատասխանատու հանքարդությունաբերություն:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ «Մեդիա կենտրոնում» մարտի 21-ին տեղի ունեցած քննարկմանն իրենց ծրագրային մոտեցումներով կիսվեցին «Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Հարություն Բաբայանը:

«Բնապահպանական խնդիրները և առաջարկվող լուծումները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» խորագրով քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ նաեւ ընտրապայքարին մասնակից մյուս բոլոր քաղաքական ուժերից, սակայն նրանք կամ մերժել էին հրավերը, կամ նախապես հաստատել սակայն տարբեր պատճառաբանություններով չէին ներկայացել:

«Հայաստանում բացակայում է պատասխանատու հանքարդյուաբերությունը, իսկ վերահսկողությունը շրջակա միջավայրի նկատմամբ շատ թույլ է: Ավելի շատ գերիշխում է այն մտայնությունը, որ եթե կա հանք, ապա պետք է այս պահին հանքանյութ հանել, վաճառել ու փող ստանալ: Չկա հեռահար ռազմավարություն եւ նպատակ, թե սերունդերին ինչ պետություն, տնտեսություն ու շրջական միջավայր ենք թողնելու», - նշում է Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ ոլորտում առկա խնդիրները պայմանավորված են երկու հանգամանքով:

«Նախ բաց է օրենսդրությունը, օրենսդրական կարգավորումները թույլ են եւ խութերը շատ: Բացի այդ օրենք գրողները՝ պատգամավորի մի ահագին մասը, ինչպես նաեւ մարզպետներն ու նախարարները հենց հանքերի սեփականատերեր են, եւ շահագրգռված են դրանց անխնա եւ մաքսիմալ եկամտաբեր շահագործմամբ», - նշում է նա:

ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Հարություն Բաբայանը համաձայնվեց ՀԱԿ-ի ներկայացուցչի գնահատականների հետ՝ նշելով, որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է «ավազակային վիճակ»:

«Գերխնդիր է դարձել ուղղակի գտնել հանք եւ այն ամեն գնով շատ արագ շահագործել: Երբ ժամանակին հանքերի շահագործման խնիր էր դրվում, ապա խոսքը 100-150 տարվա շահագործման մասին էր: Այժմ այդ ժամկետները սեղմվել են գրեթե տաս անգամ: Այսինքն մարդիկ ցանկանում են գալ, վերցնել ինչ-որ մի տարածք, շատ արագ հանել ընդերքից հարստությունը, շահույթ ստանալ ու թողնել հեռանալ», - ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններում հաղթող ուժի խնդիրը պետք է լինի կանխել «այս ավազակային վիճակը»: 

«Խնդիրն ավազակային վիճակը կանխելն է, նրանց հարկային դաշտ բերելն է և ստիպել պատասխանատու լինել հասարակության առջև, քանի որ ընդերքը պետության եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է», - Հարություն Բաբայանը:

Բանախոսները համակածիք էին, որ բնապահանական, իսկ որպես հետեւանք մարդկանց առողջության եւ զբոսաշրջության զարգացմանը մեծ հարված հասցնող հանքարադյունաբերությամբ հնարավոր չէ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: «Այս ոլորտում աշխատում է շուրջ 8000 մարդ, իսկ հարկերը կազմում են 40 մլրդ դրամ տարեկան: Ավելի ճիշտ է խոսել Հայաստանում գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացման մասին, քան հանքարդյունաբերության», - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ