Մարտի 16-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Մարդու իրավունքների հիմնահարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Բանավեճի բանախոսներն էին Արտակ Զեյնալյանը (ԵԼՔ դաշինք), Արամ Մանուկյանը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք), Անահիտ Բախշյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն), Բագրատ Եսայանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն) և Տիգրան Սարգսյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն):
«Այսօրվա վիճակով մարդիկ ինչպես են ընկալում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, յուրաքանչյուրը թող ինքը մտածի՝ ինչպիսին է այսօր այդ վիճակը: Արդյո՞ք ՀՀ-ն կատարում է իր վրա դրված պարտականությունը, եթե ոչ, ապա դրա համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը, օրենսդիր մարմինը և այս ընտրություններում նրանք պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասաց Արտակ Զեյնալյանը: