«Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. Նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ». քննարկում
Մարտի 17, 11:00

Ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին դիմակայելու տարբեր մոտեցումներ են առաջարկում: 

Նրանց մեծ մասին նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականության վերաբերող բաժիններում մեծ տեղ է հաստկացված ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Ուստի պատահական չէր, որ «Մեդիա կենտրոնում» մարտի 17-ին տեղի ունեցած «Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. Նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ» թեմայով քննարկմանը բանախոսները ուշադրությունը կենտրոնացրեցին հենց այս հիմնախնդրի վրա: «Արտաքին քաղաքականության մասով մենք առաջարկում ենք խաղաղության ծրագիրը: Խոսքը ղարաբաղյան հակամարտության հնարավորինս շուտ կարգավորման մասին է՝ հակամարտող կողմերին ներկայացված փաստաթղթի վրա: Խոսքը փոխզիջումների մասին է: Սա հնարավորություն կտա խաղաղություն հաստատել եւ բացել Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանի ապաշրջափակումը եւ խաղաղության հաստատումը երկրի տնտեսական զարգացման ամենահզոր խթանը կդառնա»,- հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ