«Իրավապաշտպանների արձագանքը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին և վերջին զարգացումներին»
17.03.2017
12:00
Մարտի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների արձագանքը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին և վերջին զարգացումներին» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,  իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ինչպես  հայտնի է մարտի 16-ին վերակենդանացման բաժանմունքում մահացավ Արթուր Սարգսյանը, ով հայտնի էր «հաց բերող» անունով: Նա շուրջ 25 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ պահանջելով փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը:

Արթուր Սարգսյանը ամիսներ շարունակ գտնվում էր անազատության մեջ 2016թ. հուլիսյան իրադարձություններին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցնելու համար: Աժ պատգամավորների դիմումների համաձայն, ընդամենը 10 օր էր, ինչ նրա խափանման միջոցը փոխվել էր և նա ազատության մեջ էր

Ավետիք Իշխանյանն ասում է, որ «հաց բերող» անվանումը մեզ մոտ դարձավ խորհրդանիշ:

«Նա էականորեն տարբերվում է մեր հասարակական մտածողության տեսակից, նա հանրության համար անհայտ մարդ էր և հայտնի դարձավ այդ քայլով: Իր հոգու կանչը ստիպեց նրան հուլիսյան օրերին հումանիտար օգնություն հասցնել՝ վտանգելով իր կյանքը: Մեր հասարակության մեջ անհասկանալի է  այդպիսի մարդը ու այդպիսի արարքը, ես նրան չեմ ճանաչում, բայց հեռվից հեռու նրան այդ քայլով եմ իմացել ու իսկապես դա հիացմունքի է արժանի»,-ասում է Իշխանյանը:

Նա նշում է, որ այդ արարքը հասարակության համար կարող էր օրինակ ծառայել:

«Այս արարքը ավելի վտանգավոր էր իշխանության համար, քան հենց «Սասնա ծռերի» անդամների արարքը, որովհետև սա հենց օրինակ էր, որ մարդը կարող է անձնազոհ լինել ինչ-որ մեկին օգնելու համար ու իր կյանքը վտանգել: Նրան կալանավորեցին, հետո ինչ որ ժամանակ անց ազատ արձակեցին,բայց հետո տեսան, որ նա կարող է վտանգ դառնա հանրության համար, քանի որ ակտիվ հարցազրույցներ էր տալիս, դառնում էր խորհրդանիշ»,-ասում է Իշխանյանը՝ ընդգծելով, որ նրա կողմից հայտարարված հացադուլը հուսահատության քայլ չէր:

Իշխանյանի կարծիքով՝ Արթուր Սարգսյանը մահացավ նաև հացադուլի հետևանքով:

«Քննությունը կպարզի, որ նա ուներ անհամատեղելիություն այդ հիվանդությամբ, բայց ես  ուղղակի խնդրում եմ չսգալ, սա մի օրինակ էր մեր հանրության համար, որ մարդը կարող է անել սկզբունքի համար և հացադուլի նստել մարդասիրության տեսակտեից և պատրաստ լինել ազատությունը չփոխարինել հպատակությամբ»,-նշեց Իշխանյանը՝ վերջում ընդգծելով, որ կարծում է՝ ինչ որ ժամանակ հետո պետք է նրա արձանը տեղադրվի Վերնիսաժում, քանի որ նա այնտեղ է աշխատել:

Լարիսա Ալավերդյանն ասում է, որ հանձինս Արթուր Սարգսյանի ունենք նոր առասպել:

«Նա առասպել է դառնում որովհետև մեզ բոլորիս համար պարզ էր այդ անձի էությունը: Սա դեպք է, որը պետք է ուսումնասիրենք որպես դաժան վերաբերմունքի զոհի պատմություն, որովհետև այն ամենը ինչ տեղի է  ունեցել Արթուր Սարգսյանի հանդեպ դաժան վերաբերմունք է ոչ միայն ֆիզկական, այլև հոգեբանական ճնշումների տեսքով: Բժիշկներն էլ չէին հստակեցնում նրա իրական վիճակը, այն վտանգը, որ սպառնում էր իր կյանքին: Մահը տեղի է ունեցել ազատության, թե անազատության մեջ կապ չունի, մենք դիտարկում են դա իրար հետևից ընթացող մի գործընթաց, որի հետևանքով վրա է հասել մահը»,-ասում է Ալավերդյանը:

Նա ընդգծում է, որ ըստ քաղաքացիական օրեսնդրության պետք է փոխհատուցում լինի այն դեպքերում, երբ մահը վրա է հասնում դաժան վերաբերմունքի հետևանքով:

«Եթե Քրեական օրենսգրքի 319 ցուցիչ 1 հոդվածը նայենք, որպես իշխանության կողմից այդ գործողությունների կիրառում,  մենք պետք է հասնենք նրան, որ ոչ թե ուղղակի հերոսացնենք կամ արձան դնենք, ինչի հետ ես համաձայն եմ, այլ անպայման պետք է հասցնել այդ հարցը իրավական լուծումների: Մի կողմից փոխհատուցում պետք է լինի, մյուս կողմից մեղավորները պետք է պատիժ կրեն կամ պատասխանատվության ենթարկվեն»,-նշեց Ալավերդյանը:

Վարդան Հարությունյանն էլ ասաց, որ Արթուր Սարգսյանը ոչ թե մահացավ, այլ սպանվեց:

«Նա դարձավ այս իշխանություների հերթական զոհը, նա ավելացավ մարտի 1-ի զոհերին, ովքեր մահացան քաղաքական գործընթացների արդյունքում այս իշխանությունների օրոք: Անկախ իշխանությունների վարած քաղաքականությունից, որը ստիպում է,  որպեսզի հասարակության մի մասը լքի երկիրը, հաց բերողի քայլը և բոլոր մեծ և փոքր ցույցերի, հանրահավաքների ժամանակ եղած երիտասարդների ակտիվությունը ցույց է տալիս, որ միշտ էլ Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր հանուն իրենց արժանապատվության պատրաստ են գնալ հրապարակ, գնալ բանտ, գնալ հացադուլի»,-ասաց Հարությունյանը:

Արթուր Սաքունցն էլ հարց բարձրացրեց, թե ո՞վ է  պատասխանտու այս ամենի համար, միևնույն ժամանակ պատասխանելով իր հարցին, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունը, որը փոփոխության որևէ հնարավորություն չի ստեղծել:

«Ըստ էության համակարգը հակված չի որևէ փոփոխություն կատարելու և պատժում է իր դեմ դուրս եկողներին: Արթուր Սարգսյանը առաջին անգամ Հայաստանի ներսում մարդասիրական, միջազգային իրավունքի նորմ ցույց տվեց, որը սվորաբար կիրառվում Կարմիր խաչի միջոցով ռազմագերիների դեպքում: Ըստ էության սա այն ուղերձն է, որից շատ վախենում է Հայաստանի իշխանությունը: Ես սա համարում եմ սպանություն, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում անձամբ Սերժ Սարգսյան՝ լինելով քաղաքական իշխանության անմիջական  կրողը»,-ասում է Սաքունցը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ