«Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ»
15.03.2017
12:00
Մարտի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Վահագն Խաչատրյանը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք), Վիլեն Խաչատրյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն), Տիգրան Ավինյանը (ԵԼՔ դաշինք), Սմբատ Սաիյանը(«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), Սամվել Հարությունյանը (Ազատ դեմոկրատներ) և
Վազգեն Սաֆարյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն):

Սմբատ Սաիյանն ասում է , որ ՀՅԴ-ն սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ նախընտրական ծրագրում փորձել է ներկայացնել համակարգային լուծումներ:

«Մենք խնդիրը տեսնում ենք հետևյալ մեխանիզմների կիրառմամբ. ապահովել համապատասխան տնտեսական աճ, և վերանայելով տնտեսական աճի շնորհիվ ստեղծված արդյունքներիի վերաբաշխման համակարգը, ապահովել այդ արդյունքի ավելի արդար և արդյունավետ վերաբաշխում հասարակության տարբեր անդամների միջև: Գաղտնիք չէ, որ այսօր աշխատավարձերը շատ ցածր են մեր երկրում և այս առումով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համապատասխան գործիքակազմի կիրառմամբ  հասնել նրան, որպեսզի այդ աշխատավարձերը ապահովվեն և լուծեն այն խնդրիը, որին միտված են: Աշխատող անձը չպետք է  համարվի աղքատ, աշխատող անձը պետք է կարողանա լուծել իր խնդիրները»,-ասում է Սաիյանը:

Նա հավելում է, որ այս առումով պետությունն ունի շատ սահմանափակ գործիքակազմ աշխատավարձի աճի վրա ազդելու համար:

«Առաջինը նվազագույն աշխատավարձի ինստիտուտն է, որը պարբերաբար պետք է բարձրացվի, հաջորդ գործիքակազմը հանրային պետական աշխատողների համար սահմանված աշխատավարձի չափն է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում նաև մասնավոր հատվածի աշխատավարձերի վրա»,-նշեց Սաիյանը:

Վիլեն Խաչատրյանը, ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագիրը, նշեց, որ իրենք ամուսնացող զույգերի համար նախատեսում են 500 հազար դրամ:

«Եթե տարեկան 18 հազար ընտանիք է կազմվում Հայաստանում, այսինքն դա  9-10 միլիարդ դրամի շրջանակներում է ստացվում, իսկ եթե սոցիալապես թույլ խավերի  համար դիտարկենք դա, ապա դրա 30 տոկոսը կարող ենք հաշվել շուրջ 3 միլիարդի շրջանակում: Մենք առաջարկում ենք կենսաթոշակների, նպաստների ինդեքսավորման գաղափարը: Հայաստանը քանի որ իրենից ներկայացնում է նաև որպես սոցիալական պետություն, անհրաժեշտ է,  որպեսզի յուրաքանչյուր տարի սպառողական գների աճի պարագայում մարդը չաղքատանա: Դա նշանակում է, որ պետք է իրականացնել ինդեքսացիա: Մեր նպաստների, կենսաթոշակների ֆոնդը կազմում է ընդհանուր 415-420 միլարդ դրամ և  2 տոկոսանոց ինֆլյացիայի պարագայում եթե դիտարկենք, դա 8-9 միլիարդ դրամի բեռ է բյուջեի վրա: Եթե հնարավորություն չունի բյուջեն բարձրացնելու, դա չի նշանակում, որ ինդեքսացիա չանելու արդյուքնում յուրաքանչյուր տարի պետք է իջեցնի: Այսինքն ցանկացած գնաճի դեպքում մարդը իրեն աղքատացած է զգում»,-ասում է Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանը ներկայացնում է ուշագրավ փաստեր, որ 2004-ից մինչ օրս 16 անգամ ամենաապահով խավը ավելի շատ եկամուտ է ստացել, քան ամենաաղքատ խավը Հայաստանում:

«Ծախսերի առումով 9 անգամ է ավելացել: Այսօրվա ստեղծած համակարգը այնպիսի մի իրավիճակ է ստեղծել, որ սոցիալական համերաշխության փոխարեն սոցիալական ահնադուրժողականության մթնոլորտ է ստեղծել, և մենք պետք է կարողանանք սա փոխել, մեր առաջարկած ծրագրի իմաստը դրան է  ուղղված: Երբ խոսքը գնում է շնորհապետության մասին, մարդիկ պետք է կարողանան ըստ արժանիքի վարձատրվեն և ապրեն: Դա շնորհապետություն է, իսկ մենք այսօր ապրում ենք ավազակապետության համակարգում»,-ասում է Վահագն Խաչատրյանը:

Նա հավելում է, որ ինչ-որ միջանկյալ ժամանակահատված է պետք,  որ այս համակարգը վերականգնվի:

«Ինձ թվում է այս ներկայիս համակարգը սկսել է գործել 2003-ի ընտրություներից հետո, երբ հասկացան, որ մարդիկ դուրս են գալիս փողոց պայքարելու, իսկ պայքարող մարդկանց պետք է աղքատացնել»,-ընդգծում է Խաչատյանը և հավելում որ իրենց ծրագրի նպատակը այն է, որ համախառն եկամտի բաշխման մեխանիզմը, համակարգը ամբողջովին փոխվի:

Տիգրան Ավինյանը ներկայացրեց ԵԼՔ դաշինքի մոտեցումը սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որի համաձայն իրենք ոչ թե ուզում են ձուկ բաժանել մարդկանց, այլ ուզում ենք օգնել մարդկանց ձուկ բռնել:

«Երկրի կայացման, զարգացման համար ամենակարևոր փաստն այն է, որ մարդուն ձեռնտու լինի ապրել, աշխատել, բիզնես դնել Հայաստանում և դրան չի խանգարում ոչ մեր փակ սահմաները, ոչ պատերազմական իրավիճակը: Իշխանության գալու պարագայում մենք 20 տոկոսով ավելացնելու ենք աշխատավարձերը և թոշակները: Այս պահին թոշակային ֆոնդը Հայաստանում կազմում է մոտավորապես 600 միլիոն դոլար: Հինգ տարվա ընթացքում դա կազմում է մոտավորապես 120 միլիոն դոլար այդ 20 տոկոսի համար»,-ասում է Ավինյանը:

Նա հավելում է, որ իրենց մոտեցումն ուղղված է ավելի շատ օպտիմալացմանը բոլոր պետական հիմնարկներում և ենթադրում է աշխավարձերի բարձրացում, ավտոմատացում, նորագույն տեխնոլոգիաների օգտագործում:

Վազգեն Սաֆարյանն ասում է, որ  Հայաստանի կոմունիստական կուսակցության ծրագրային դրույթներում նախատեսված է և՛ կենսաթոշակների բարձրացում առաջիկա 5 տարիեներին, և՛ երկու անգամ նվազագույն աշխատավարձի բարձացում:

«Տարվող տնտեսական քաղաքականությունն է բերել այսպիսի վիճակի: Մեր բյուջեի  մոտ 40  տոկոսը գնում է սոցիալական խնդիրների վրա, որը սխալ տնտեսական քաղաքականության հետևանք է: Մենք ուզում ենք  տնտեսական քաղաքականությունը փոխվի: Պետության կարգավորիչ դերի մասին ենք մեր այսօր խոսում և պետական պլանավորման մոդել պետք է ներմուծվի»,-ասաց Սաֆարյանը:

Սամվել Հարությունյանն էլ նշեց, որ ժողովրդի կենսամակարդակի բարեկեցության բարձրացման համար Ազատ դեմոկրատներ կուսակցության ծրագիրը պատրաստված է գիտական բարձր մակարդակով:

«Բարեբախտաբար ծրագրում նշված է  ոչ միայն՝ ինչ պետք է անել, այլ ինչպես պետք է արվի: Մենք գտնում ենք, որ, ըստ էության, աշխատավարձ չկա ժողովրդի մեծ մասի համար, կենսաթոշակներ նույնպես չկան, այն, ինչ-որ կա այսօր, պարզապես ամոթ է»,-ասաց Հարությունյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ