«Արտաքին քաղաքանության և անվտանգության տեսլականը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում»
06.03.2017
19:30
Մարտի 6-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+ի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Արտաքին քաղաքանության և անվտանգության տեսլականը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:

Բանավեճին մասնակցումէին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուներ Մանե Թանդիլյանը (ԵԼՔ դաշինք), Կիրո Մանոյանը (ՀՅԴ կուսակցություն), Մհեր Շահգելդյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն), Արարատ Զուրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Ստեփան Սաֆարյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն), Վազգեն Սաֆարյանը  (Հայաստանի Կոմունիստական կուսակցություն), Գեղամ ՆազարյանըՕհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք): Բանավեճին հրավեր էր ուղարկվել նաև ՀՀԿ կուսակցության և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածուներին, սակայն նրանք հրաժարվեցին մասնակցություն ապահովել:

Բանավեճի սկզբում բանախոսները անդրադարձան անվտանգության խնդիրներին, ղարաբաղյան հարցի կարգավորման իրենց տեսլականին ու առաջարկած քայլերին:

Գեղամ Նազարյանը նշեց, որ ըստ«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, լուծումը պետք է լինի Արցախի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումը:

«Իսկ դրա համար մենք պետք է լինենք ուժեղ, հզոր տնտեսություն ունեցող, ժողովրդավար երկիր: Ցավոք, այսօր մենք հեռու ենք այդ ամենից և մեր ամեն քայլով մենք հեռանում ենք ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրի մոդելից: Լավագույն լուծումը դա Արցախի 25 տարվա ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումն է, Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Դրա համար անհրաժեշտ է տանել բանակցություններ, ունենալ ամուր թիկունք, որը ժողովրդավար Հայաստանը պետք է լինի և մեր ամուր տնտեսությունը»,-ասում է Նազարյանը:

Ստեփան Սաֆարյանը ասում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը առաջին հերթին խնդիր է  դնում բարձրացնել Հայաստանի և Արցախի համար անվտանգության մակարդակը արտաքին և ներքին քաղաքականությունների վերանայման միջոցով:

«Մենք չենք կարող ուժեղ Հայաստան և Արցախ ունենալ, եթե չենք վերանայել մեր արտաքին և ներքին քաղաքականությունների ընթացքը: Եթե արտաքին քաղաքականությունում մենք մնանք նույն վեկտորի մեջ, ինչ վեկտորի մեջ ենք այժմ, այսնինքն ԵԱՏՄ-ի մեջ, ապա  խոստացված անվտանգությանն փոխարեն կունենանք վտանգվածություն: Արցախի բանակցություների համար նախ պետք է զսպել հակառակորդին և ապահովել բանակցությունների համար անվտանգության միջավայր, չեն կարող բանակցություններ տեղի ունենալ պատերազմական գործողությունների կամ դրա սպառնալիքի ներքո»,-ասում է Սաֆարյանը:

Նա ընդգծում է, որ պետք է ի կատար ածվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

«Այս առումով Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել, որպեսզի լոկալ, անգամ փոքր խախտումների հետաքննության, մոնիտորինգի մեխանիզմներ ներդրվեն: ՀՀ իշխանությունները անճարակ գտնվեցին ապրիլյան պատերազմի հետաքննութունը պահանջելու համար, մենք դա պահանջնելու ենք և կարծում ենք, որ սեղանին դրված փաստաթուղթը՝ մադրիդյան սկզբունքները, պետք է արմատական վերանայումների ենթարկվեն: Արցախի ճանաչումը կախման մեջ է դրվել Ադբեջանի ցանկությունից, դա ընդհնարապես չպետք է տեղի ունենա և դրա համար չկա որևէ կետ միջազգային իրավունքում: Տարածքային, սահմանային զիջումները Ադրբեջանի և Արցախի միջև պետք է լուծվեն սիմետրիկության սահմաններում: Եթե Ադրբեջանը ընդունի ու վերադարձնի ԼՂ-ից օկուպացված տարածքներ և հարգի, այդ դեպքեւմ Արցախը և ողջ հայությունը կարող են դիտարկել նույն սիմետրիկությամբ սահմանային խնդիրները»,-շեշտեց Սաֆարյանը:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ առաջանային հարցը բանակ և տնտեսություն հարաբերակցումն է:

«Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մի երկրի հետ, որը ուժից այն կողմ ոչինչ չի հասկանում, առաջինը սա բանակի ամրապնդումն է և բնականաբար տնտեսության ամրապնդումը: Մենք լրջագույն խնդիր ունենք նաև արտագաղթի խայտառակ վիճակի և ազգաբնակչության նվազեցման հետ կապված, որն ազդում է զորակոչի վրա: Երկրորդ կարևորագույն խնդիրը Արցախի դիրքի միջազգայնացումն է, Արցախը պետք է ներկայացված լինի այս կամ այն միջազգային կազմակերպություններում, ԵԽԽՎ-ում: Հյուսիասային Կիպրոսը ներկայացված է,  Պաղեստինը ներկայացված է Յունեսկոյում, ինչու՞ Արցախը չպետք է լինի: Այստեղ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն, որը այսօր չկա»,-ասում է Շահգելդյանը:

Նա նշում է, որ հաջորդ խնդիրը Արցախի զարգացմանն է վերաբերում, իսկ սահմաների անխախատելիության սկզբունքի հետ կապված պետք է ակտիվորեն ներգրավվել  նոր  միջազգային իրավունքի ձևավորման խնդիրներին՝ համագործակցելով Սփյուռքի հետ:

Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Շահգելդյանը նշեց, որ այստեղ փոփոխություններ պետք է լինեն, բայց այս դեպքում անհրաժեշետ է համահայական դիսկուրս:

Արարատ Զուրաբյանը նշեց, որ, «Ծառուկյան» դաշինքը կողմ է փոխզիջումային լուծման տարբերակին, բայց առարկայական կարևորություն է տալիս, որ Արցախը կարևորագույն դեր ունենա և մասնակից լինի  բանակցային գործընթացներին:

«Առանց Արցախի մասնակցությանչի կարելի խոսել այս կամ այն լուծման մասին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այստեղ արդարությունը վերականգնվի և Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին: Արտաքին քաղաքականությունը պետք է լինի լուրջ և նախաձեռնողական, համակարգ առ համակարգ, հարթակ առ հարթակ: Արցախը պետք է մասնակցի Արցախին և տարածաշրջանի վերաբերող խնդիրենրի լուծմանը»,-ասում է  Զուրաբյանը:

 ՎազգենՍաֆարյանն էլ ընդգծեց, որՂարաբաղի խնդրի լուծումը կումունիստական կուսակցությունը տեսնում է ազգերի ինքնորոշման սկզբունքով, որը միշտ գերակայել է տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Մենք պետք է հետևողականորեն պայքարենք, համաշխարհային  հանրային գիտակցության մեջ նորից բարձրացնենք ազգային ինքնորոշման սկզբունքի գերկայության մասին դրույթը և հասնենք դրա իրականացմանը»,-ասաց Սաֆարյանը:

Մանե Թանդիլյանն ասում է, որ ԵԼՔ դաշինքն առաջարկում է մի քանի քայլերից բաղկացած լուծում, որը կբերի Արցախի անկախությանը:

«Քայլ համար մեկ՝ պետք  է վերականգնվի Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը: Երկրորդ՝ մենք կարծում ենք, որ Արցախը պետք է վերադարձվի բանակցությունների սեղան, Արցախի բացակայությունը այս բանակցությունների փուլում նպաստում է ոչ հայանպաստ լուծմանը Արցախի հարցում: Երրորդը այն է, որ մեր բանակը պետք է վերազինվի և ունենա տեխնոլոգիական նոր լուծումներով հագեցվածություն: Մեր պաշտպանությանը անհրաժեշտ է ռազմաարդյունաբերական լուծումներ տալ: Դրան զուգահեռ պետք է աշխատի արտգործանախարությունը և չանհայտանա այն կարևորագույն պահերին, երբ մենք ակնկալում ենք նրա արձագանք տարբեր հարթակներում: Արտաքին դիվանագիտությունը և բանակը պետք է միասին աշխատեն»,-ասում է Թանդիլյանը:

Կիրո Մանոյանն էլ նշեց, որ ՀՅԴ կուսակցությունը Արցախի հարցը տեսնում է Հայաստանի հետ միացումով լուծված, բայց միևնույն ժամանակ հավելում, որ անկախության ճանաչումը մարտավարական քայլ է,  որին իրենք աջակցում են:

«Մենք ճիշտ ենք գտնում, որ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր  ստորագրվի, ինչը անցած տարի Սերժ Սարգսյանը հայտարեց ապրիլյան կռիվների օրերին: Մենք բազմիցս հիշեցնում ենք, որ դա պետք է ստորագրվի: Մադրիդյան սկզբունքների մասով, որ խնդիրը պետք է խաղաղ ճանպարհով կարգավորվի, ինքնորոշման իրավունքի վրա տարածքային ամբողջականության լինի, կողմ ենք, բայց դրա վրա հիմնված բոլոր առաջարկներին դեմ ենք:  Տարածքային զիջմանը և այլ առաջարկներին դեմ ենք, դա չի երաշխավորում անվտանգություն»,-հավելեց Մանոյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ