Քննարկում. «Նախընտրական բռնություններ և ճնշումներ. ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները»
07.03.2017
12:00
Նախընտրական շրջանում Հայաստանի տարբեր մարզերում արձանագրված քաղաքական դրդապատճառներով բնռության դեպքերը մի կողմից երկրում քաղաքական մշակույթի հեղեղուկ վիճակի, իսկ մյուս կողմից ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրական ցուցակների հետեւանք են:

«Սովորաբար տարբեր ընտրությունների ժամանակ մենք ականատես էինք լինում տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև բախումների, հիմնականում մեծամասնականով առաջադրված ներկայացուցիչների միջև, այսօրվա դրությամբ այս ընտրություններով այդ անհանդուրժողականությունը խորացել է և դա պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքով: Խոսքը, այսպես կոչված, ռեյտինգային ընտրական ցուցակների մասին է», - հայտարարեց ՀՀ ԱԺմարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մարտի 5-ին է մեկնարկել, սակայն արդեն իսկ գրանցվել են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բռնության դեպքեր: Մասիսի քաղաքում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ առաջադրված թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ընթանում է նախաքննություն: Նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ թեկնածու, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմանկիցները, ըստ մամուլի ծեծի են ենթարկել Հայ հեղափոխական դաշնակցության համակիրներից մեկին: Բլորովին վերջերս Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ի ներկայացուցիչը դանակահարել է ԲՀԿ-ական ակտիվիստի:

«Մեդիա կենտրոնում» մարտի 7-ին Էլինար Վարդանյանի,  «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանի, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի եւ ՀՅԴ կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Նախընտրականբռնություններ և ճնշումներ. ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները» թեմայով քննարկում:

Ռեյտինգային ընտրական ցուցակրները, նշում է Էլինար Վրդանյանը, վտանգավոր հետեւանքների կարող են հանգեցնել, ինչի մասին «մենք զգուշացնում էին ընտրական օրենսգքի քննարկումների ժամանակ»: «Հայ հասարակությանը բնորոշ է տարանջատումը ՝ երևանցիներ, աբովյանցիներ, և հիմա նույնիսկ թիմերի ներսում է տարանջատումը սկսվել, ինչը ռեյտինգային ցուցակներով է պայմանավորված», - ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ կան նախադրյալներ, որպեսզի հասարակությունը բաժանվի խմբերի և սկսելու են միմյանց մեջ պայքարը:

Խոսելով նախկին արտգործնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանի որդու հետ կապված միջադեպի և հարուցված քրեական գործի մասին՝ Էլինար Վարդանյանն չհերքեց այս գործում քաղաքական ենթատեքստի բացակայությունը: «Իրականում այլ պարագաներում նման հաղորդման հիման վրա քննչական մարմիններում քրեական գործ չէր հարուցվում, հետևաբար մեկնաբանությունը թողնում եմ հասարակությանը», - ասաց նա:

Քննարկմանը մասնակից Զոյա Թադևոսյանը վստահ է, որ բռնությունները հնարավոր չի լինի նաեւ առաջիկայում կանխել, քանի որ Հայաստանում իրականում գրծում է ոչ թե համամասնական, այլ 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ: «Հենց ռեյտինգային կոչված ցուցակները դրա վառ ապացույցն են: Այդ բռնությունները երբեք էլ հնարավոր չէ կանխել, որովհետև ցավոք սրտի գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ: Որևէ  կուսակցության ձայն տալ հնարավոր չէ առանց մեծամասնական թեկնածուի, բոլոր ձայները գալիս են մեծամասնական թեկնածուի շնորհիվ: Սա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ  է», - ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ բռնությունների պարագայում պատգամավորության այս կամ այն թեկնածուի մեղքը դատարանով ապացուցելու պարագայում, պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել եւ դադարեցնել նրա մասնակցությունն ընտրություններին:

Թեև քարոզարշավը նոր է սկսվել, նշում է Վահե Էնֆիաջյանը, բայց արդեն միջադեպեր են եղել: «Ուժ գործադրելը, վախի մթնոլորտ քարոզելը ոչ մի լավ բանի չի բերելու, և դրանք անհամադրելի են բարձր արժեքների հետ: Բռնությունների դեպքերում լավագույնս պետք է  մեղադրանք ներկայացնել, քննադատել և օրենքի շրջանակում գործողությունների դիմել: Այս տիպի հարցերը պետք է կարգավորվեն միանշանակ օրենքի դաշտում», - ասաց Վահե Էնֆիաջյան՝ հավելելով, որ ռեյտինգային ընտարցուցակները հանգեցրել են մի վիճակի, երբ առանձին քաղաքական թիմերի ներսում կան տարաձայնություններ եւ անհաշտություններ: «Պետք է ամեն ինչ անել, որ այդ տարաձայնություններն անցանկալի դրսևորումներ չստանան», - ընդգծեց նա: 

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը չահամաձայնեց իր գործընկերների հետ, որ ռեյտինգային ընտրացուցակներն են նախընտրական բռնությունների հիմնական պատճառը: «Բռնություն անթույլատրելի է, բայց դա նոր երևույթ չէ: Հայաստանում բոլոր ընտրությունների ընթացքում կամ հետո բռնությունների մասին հրապարակումներ եղել են», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ բռնությունների առկայությունը խոսում է երկրում ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին: «Մարդիկ երբեմն կարծում են, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի՝ նույնիսկ խորհրդարան», - նշեց Եսայանը:  

«Ուստի չեմ համարում, որ սա նոր երևույթ է և ռեյտինգային ընտրացուցակների ներդրման արդյունքում ծնվեց: Ռեյտինգային համակարգը իդեալական չէ, բայց մենք չպետք է թերությունը տարածենք ամբողջ համակարգի վրա»,- ասաց նա: Եսայանը նշեց, որ ապագայում խորհրդարան անցնելու պարագայում Դաշնակցությունը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ընտրությունների չբաժանվի 13 ընտրական օկրուգների, ինչպես այժմ է, այլ երկրի ողջ տարածքը դառնա մեկ ընտարատարածք, եւ քաղաքացին ընդհանուր ընտրացուցակից որոշի՝ ում տալ իր քվեն:

Քննարկման բոլոր մասնակիցներն իրավապահ մարմիններից հատկապես նախընտրական շրջանում ակնկալում են օպերատիվ արձագանք արձանագրվող բռնության դեպքերին, կանխարգելիչ գործողություններ եւ արագ եւ օբյեկտիվ քննություն:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ